Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 16.10.2020 - 31.10.2020

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադաստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։
0 5155

Обсуждалось 16.03.2020 - 31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կազմի համալրման փոփոխություն, որն ուղղված է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը: Լրացումներով հնարավորություն կտրվի փոփոխելու Հանձնաժողովի որոշակի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից):  
1 5650

Обсуждалось 24.09.2019 - 09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նույն որոշման հավելվածի 18-րդ կետում Կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմանը տրված հղումը փոփոխվում է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 351-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել:
0 5914

В стадии разработки

Обсуждалось 20.03.2018 - 05.04.2018

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման, տեղեկատվության փոխանակման և դրանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:  
9 8595