В стадии разработки Обсуждалось 15.02.2018 - 02.03.2018 «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023թթ․ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է. «Սևան» ազգային պարկի կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում, Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բարձր ինդուստրիայի զարգացած միասնական համակարգի ստեղծում, որը կդառնա այս տարածաշրջանի համար բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարայի տնտեսաճյուղ, «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում, Միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք: 0 7500
Обсуждалось 13.02.2018 - 01.03.2018 «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։ 11 7 2 18835
Обсуждалось 02.08.2017 - 22.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ: 7 4 0 9188