В стадии разработки Обсуждалось 16.08.2017 - 01.09.2017 «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նպատակն է իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ` հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների բազմակողմանի ներգրավվածության միջոցով: Այն ներառում է հասարակական կյանքի բոլոր հիմնական ուղղություններով, տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը, թիրախային արդյունքը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: 1 1 0 9948
В стадии разработки Обсуждалось 28.06.2017 - 14.07.2017 «Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Նախագծով առաջարկվում է հաշմանդամի սայլակները և լսողական սարքերը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Բացի այդ` եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը: եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար: Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ 2 1 1 9253