Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 07.01.2022 - 22.01.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին։
0 3753

В стадии разработки

Обсуждалось 07.01.2022 - 22.01.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ քրեական նոր օրենսգրքով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարությանը լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ։
0 3575

В стадии разработки

Обсуждалось 05.01.2022 - 20.01.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կամրապնդվի ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը, կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ՁՊՎ-ների գործունեությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, ինչպես նաև առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:
0 4109

В стадии разработки

Обсуждалось 28.10.2021 - 12.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով այն կնվիրաբերվի Երևան համայնքին։
0 3806

В стадии разработки

Обсуждалось 28.10.2021 - 12.11.2021

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենքում առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:  
0 3965

В стадии разработки

Обсуждалось 26.10.2021 - 10.11.2021

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
0 4382

В стадии разработки

Обсуждалось 16.10.2021 - 31.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):
43 24557

В стадии разработки

Обсуждалось 16.10.2021 - 31.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի  2 տարի առավելագույն ժամկետով:  
6 7343

Обсуждалось 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։  
0 4449