Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6545

В стадии разработки

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7703

В стадии разработки

Обсуждалось 15.02.2018 - 02.03.2018

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023թթ․ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է. «Սևան» ազգային պարկի կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում, Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բարձր ինդուստրիայի զարգացած միասնական համակարգի ստեղծում, որը կդառնա այս տարածաշրջանի համար բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարայի տնտեսաճյուղ, «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում, Միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք:
0 7553

Обсуждалось 21.11.2017 - 06.12.2017

<<ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաս­տանի Հան­րապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյուն­քում անհրա­ժեշ­տություն է առա­ջա­ցել <<Սահմանապահ զորքերի մասին>> ՀՀ օրեն­քի  որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը:
0 11070

Обсуждалось 21.11.2017 - 06.12.2017

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրեն­քի նախագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առա­ջա­ցել <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը:
0 11300

Обсуждалось 21.11.2017 - 06.12.2017

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Ազգային անվտանգության մարմին­ների մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատաս­խա­նեցնել ՀՀ Սահմանադրությանը:
0 11065

Обсуждалось 13.10.2017 - 28.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովում և համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին
0 10963

Проект принят

Обсуждалось 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
0 8107