В стадии разработки Обсуждалось 12.03.2020 - 27.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը: 0 0 0 1566
Обсуждалось 12.03.2020 - 28.03.2020 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի հիման վրա ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կկանոնակարգվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը և վերահսկումը: 0 3 0 1384
Обсуждалось 11.03.2020 - 26.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումը: 1 0 0 1661
В стадии разработки Обсуждалось 11.03.2020 - 26.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է տարանջատել և հստակեցնել ծառայողական և մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ուսուցման տիպային թեմատիկ պլանները կազմելու լիազորություն ունեցող ստորաբաժանումները: Նախագծի ընդունման արդյունքում ծառայողական պարապմունքների տիպային թեմատիկ պլանները կկազմվեն Ոստիկանության կադրային ստորաբաժանման, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության տիպային թեմատիկ պլանները՝ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանման կողմից: 0 0 0 1714
Обсуждалось 11.03.2020 - 26.03.2020 <<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի ընդունումը պայմանավորված է ապաստանի տրամադրման գործընթացում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը համապատասխան եզրակացությունների տրամադրման դեպքերի և ժամկետների հստակեցման անհրաժեշտությամբ: 3 0 0 2105
В стадии разработки Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020 ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը: «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն` դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք: Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում: Նախագիծն ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ: 10 0 0 2313
Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է: 2 4 0 2594
Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է: 2 2 0 2336
Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում՝ սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար գործում են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքները: 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային գնահատման կարգը սահամնելու մասին» ՀՀ օրենքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի դեպքում հիմք են հանդիսանալու հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: 1 4 1 2223