Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.06.2019 - 02.07.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին      Հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:
1 7934

В стадии разработки

Обсуждалось 14.06.2019 - 02.07.2019

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏԻՉԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԱՐՄԵՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամներ Գևորգ Մկրտիչի Սուքիասյանին  Հայկ Արմենի Մելիքյանին տարկետում տալու մասին 
1 7524

Обсуждалось 13.06.2019 - 28.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է իրականացվող գործառույթների և աշխատանքների արդյունավետությունը էականորեն բարձրացնելու նպատակով պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4 9320

В стадии разработки

Обсуждалось 13.06.2019 - 04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է գործատուների վարչական բեռը թեթևացնելու, գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունների ազատականացման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման նպատակով։
13 17346

В стадии разработки

Обсуждалось 13.06.2019 - 01.07.2019

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի համաձայն` առաջարկվում է  չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, ինչպես նաև առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվի իր հայեցողությամբ, իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան վարչապետ որոշմամբ կփոխարինի տեղակալներից որևէ մեկը:
1 6135

В стадии разработки

Обсуждалось 13.06.2019 - 28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ՀՀ համայնքների թաղամասերում կամ փողոցներում գազիֆիկացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ համայնքների ղեկավարներից ստացված դիմումները և նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը մշակվել է որոշման նախագիծ, որով առանձին բնակավայրերի գազիֆիկացման ընթացակարգում ներառվել է նաև թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման ընթացակարգ։
0 6979

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի համաձայն Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարությունն իրականացվելու է Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի կողմից:
0 7694

Находится в правительстве РА

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
10 13807

Проект принят

Обсуждалось 12.06.2019 - 27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ամրագրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացավող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 60 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված թվով 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
0 8573