Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների գրանցման ընթացքում հանդիպում են դեպքեր, երբ համապատասխան գործարքը կամ իրավական ակտը՝ ներառյալ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) գրանցումը վիճարկվում է դատական կարգով: Նման դեպքերում առաջանում է գրանցման վարույթի շարունակման և իրավունքների (սահմանափակումների) գրանցման կամ դատական վեճի առկայության հիմքով վարույթը կասեցնելու հարցը մինչև դատական ակտի կայացումը: Նախագծի ընդունման դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը չի կասեցվելու այն հիմնավորմամբ, որ գրանցման օբյեկտի նկատմամբ առկա է դատական վեճ:

  • Обсуждалось

    08.02.2021 - 23.02.2021

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9024

Принт

Предложения

Լիանա Բաբաջանյան

19.02.2021

Սույն փոփոխությունը հակասում է Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի դրույթներին, որի համաձայն Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: