Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 29.11.2023 - 14.12.2023

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմամբ և այդ կապակցությամբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի ընդունմամբ, որով Կառավարությանը լիազորություն է վերապահվել  սահմանել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի ՄԱԿ ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության՝ ջերմոցային գազերի արտանետումների/կլանումներ գույքագրման, դրա հիման վրա ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման, ինչպես նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու ընթացակարգերը։
0 1562

В стадии разработки

Обсуждалось 29.11.2023 - 19.12.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-Ի N 60-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի փոփոխությամբ (փոփոխությունը՝ ս․ թ․ մայիսի 23-ի  ՀՕ-178-Ն օրենք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները և դրանց ներկայացվող պահանջները և  շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 60-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի ուղղմամբ։
0 851

Обсуждалось 28.11.2023 - 13.12.2023

«ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով: Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ:
0 1007

Обсуждалось 28.11.2023 - 13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր տարի հաստատվում է  ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։
0 1027

Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. - պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում Տուրքը գանձել պայմանագրի գնի հիման վրա հաշվարկվող դրույքաչափով՝ հիմք ընդունելով դրամական պահանջերի համար սահմանված տոկոսային, առավելագույն և նվազագույն չափերը. - ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու հիքով արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու դեպքում լրացուցիչ Տուրք գանձել՝ նախապես վճարված Տուրքի կրկնակիի չափով. - քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կառուցակարգ, որի համաձայն՝ դատարանը կունենա լիազորությունը ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու դեպքում՝ հայցադիմումը մերժելով անդրառնալ լրացուցիչ Տուրք գանձելու հարցին. - քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն շեմը սահմանել 5,000 ՀՀ դրամը. - վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար սահմանված Տուրքի կանոնը նախատեսել այնպես, որ այն կիրառվի դրամական պատավորություն առաջադրող բոլոր վարչական ակտերի վիճարկման նկատմամբ:
0 1268

Обсуждалось 27.11.2023 - 13.12.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական շուկայի մեծածախ կանոնների իմաստով ԿԷԱ կայան համարվող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հնարավորություն կունենա մինչև պլանային նորոգման աշխատանքներն սկսելը էլեկտրական էներգիան վաճառել Օր առաջ շուկայում՝ նպաստելով էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացմանը և ապահովելով ատոմային կայանի արդյունավետ աշխատանքը։  
0 981

Проект не принят

Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023

2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
0 1316

Обсуждалось 27.11.2023 - 13.12.2023

«Պետական գաղտնիքի շարքին դասվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հաստատվում է պետական գաղտնիքի շարքին դասվող Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը:
0 1097

В стадии разработки

Обсуждалось 27.11.2023 - 13.12.2023

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի Սեպտեմբերի 9-Ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի անհրաժեշտությունը պայամանավորված է Հայաստանի Հանրապետության ռեզիդենդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծման կարգավորման անհրաժեշտությամբ։
27 3900