«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու իրավասություն:
Նշված պայմանագրերի օրինակելի ձևի հաստատումը նպատակ է հետապնդում ապահովել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրային հարաբերությունների պատշաճ ձևակերպումը, պայմանագրային այն բազայի ստեղծումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը։
Միևնույն ժամանակ, օրինակելի պայմանագրերի առկայությունը կբարձրացնի Հիմնադրամի վերահսկողական գործառույթների արդյունավետությունը՝ ապահովելով, որ բժշկական կազմակերպությունները և դեղատները գործեն սահմանված պահանջներին համապատասխան և պատասխանատվության շրջանակներով։ Սա հնարավորություն կտա նաև ապահովագրական փաթեթի մատուցման պրոցեսում բացառել անհամաչափ կամ ոչ միասնական պայմանների կիրառումը։
Հաշվի առնելով, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը նոր ներդվող համակարգ է, օրինակելի պայմանագրերի հաստատումը հանդիսանում է նաև համակարգի սահուն ներդրման կարևոր նախապայմաններից մեկը։
Պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ, կազմակերպված և հուսալի գործարկման կարևորագույն մեխանիզմ է։
-
Продолжительность
05.12.2025 20.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 42
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .