Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.01.2023 - 01.02.2023

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման , քաղաքաշինական ընթացիկ խնդիրների կարգավորման ապահովում, քաղաքացիների բողոքների բավարարում:
Մնաց {days} օր
2 4801

Обсуждалось 17.01.2023 - 01.02.2023

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները, հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաև հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերն և կարգը։
Մնաց {days} օր
17 6031

Обсуждалось 17.01.2023 - 01.02.2023

«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն զենքի հարդարման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կհաստատվեն զենքի հարդարման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև զենքի հարդարման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:
Մնաց {days} օր
0 5381

Обсуждалось 16.01.2023 - 03.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր միջոցառումների ծրագիր, որը կապահովի 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը՝ դրա առաջնահերթություններին համապատասխան։
Մնաց {days} օր
0 6564

Обсуждалось 16.01.2023 - 31.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակով լիցենզավորված գործունեության իրականացման ոլորտում առկա է կադրային ապահովման խնդիր, մինչդեռ  որովայնային վիրաբուժական տեսակի ներքո իրականացվող միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր վիրաբուժական տեսակի շրջանակներում` ավագ բուժաշխատող ընդհանուր վիրաբույժների կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել առկա խնդիրը: Նախագծով նաև առաջարկվում է թույլ տալ 15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում, իսկ 14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունների իրականցումը` բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում: Նշված փոփոխություններով կլուծվեն Հայաստանի Հանրապետությունում առկա բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով գործունեության իրականացման որոշ խնդիրներ: Ինչպես նաև ակնկալվում է բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա չունենալու դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչելու ժամանակ առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացումը մեծահասակների` համապատասխան տեսակներով լիցենզիաների շրջանակում: Հաշվի առնելով մարզերում առկա նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում առկա նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպելու խնդիրը, նախագծով նախատեսվում է ապահովել վերը նշված ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական տեսակներով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հնարավորությամբ բժշկական օգնության և սպասարկման` արտահիվանդանոցային մանկաբուժական (մանկաբուժական ընդհանուր պրակտիկա) կամ ընտանեկան բժշկություն կամ բժշկական ընդհանուր պրակտիկա տեսակով գործունեության իրականացման լիցենզիա ունեցող և պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:
Մնաց {days} օր
1 5313

Обсуждалось 16.01.2023 - 31.01.2023

«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հրաձգարանի գործարկման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:
Մնաց {days} օր
4 5748

Обсуждалось 16.01.2023 - 31.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում կվերանան երկու որոշումների միջև անհամապատասխանությունը և կապահովվի Որոշման 5.1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևան համայնքի միջև անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր կնքումը:  
Մնաց {days} օր
0 5091

Обсуждалось 16.01.2023 - 31.01.2023

«ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին:  
Մնաց {days} օր
0 4693
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: