Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 18.07.2018 - 08.08.2018

<<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենք Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության  1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով: Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում: Բացի այդ, Օրենքի իրավակիրառման գործընթացում բացահայտվել էին թերություններ ու բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է:     Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:  Օրենքը լրջորեն լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների վճարների, հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն: Նախագծի ընդունումը կամրագրի  մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես, մթնոլորտային օդի որակի գնահատման, անշարժ աղբյուրներից արտանետումների  սահմանափակման, շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման, արտանետումների հաշվառման մասերով, հնարավորություն կստեղծի ներդաշնակեցնել աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշներն, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:  
Մնաց {days} օր
3 10308

Обсуждалось 17.07.2018 - 01.08.2018

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակված նախագծերի ընդունմամբ՝ 1) կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը. 2) ձերբակալված և կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը. 3) ստացիոնար բուժման մեջ գտնվող և կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառումը կհետաձգվի մինչև բուժման ավարտը:
Մնաց {days} օր
0 9217

Обсуждалось 11.07.2018 - 27.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով ՀՀ մաքսային օրենսգրքում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց:
Մնաց {days} օր
0 9478

Обсуждалось 03.07.2018 - 18.07.2018

<Քաղաքացիական կացության ակտերի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկությունը ստուգելու, կեղծ վկայականների շրջանառությունը բացառելու նպատակով փոխվել է վկայականների և տեղեկանքների ձևանմուշները: Վկայականների և տեղեկանքների վրա նախատեսվում է գեներացնել  համարանիշ և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիր:  Նախագծով կարգավորվում է քաղաքացիական կացության էլեկտրոնային համակարգի միջոցով վկայականների, տեղեկանքների տրամադրման գործընթացը:
Մնաց {days} օր
1 10209

Обсуждалось 03.07.2018 - 18.07.2018

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝           1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.           2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.           3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:
Մնաց {days} օր
2 10105

Обсуждалось 02.07.2018 - 17.07.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքի՝ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլխում լրացվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ:
Մնաց {days} օր
0 9725

Обсуждалось 27.06.2018 - 13.07.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, Մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվում է՝ օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների երաշխիք, սահմանվել է, որ իրավունքների իրականացման կարգը սահմանվելու է ՀՀ առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով, սահմանել հոգեբուժական կազմակերպության պարտականությունները, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության և սպասարկման կառուցվածքը, գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
Մնաց {days} օր
39 37545

Обсуждалось 18.06.2018 - 04.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ Փոփոխության նպատակը երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի՝ 55 տարեկանը չգերազանցելու սահմանափակումը  վերացնելն է, որը խոչընդոտ է հանդիսանում խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար: 
Մնաց {days} օր
1 10468

Обсуждалось 15.06.2018 - 01.07.2018

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով փոփոխություն և լրացումներ են կատարվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվել է հարկային ծառայողների համար պատասխանատվություն՝ միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար/այդ թվում՝ միջնորդավորված/: Նախագծի շրջանակներում հարկային ծառայողների համար նախատեսվել է նաև պարտականություն՝  յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած ձևի հայտարարագրի ներկայացումը հարկային մարմին՝ հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ:
Մնաց {days} օր
3 11640
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: