Добавить в избранное

В стадии разработки

<<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենք

Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության  1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով: Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել և բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հին նորմերի վերանայման և նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում: Բացի այդ, Օրենքի իրավակիրառման գործընթացում բացահայտվել էին թերություններ ու բացթողումներ, որոնք շտկելը նույնպես անհրաժեշտություն է:     Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:  Օրենքը լրջորեն լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների վճարների, հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն: Նախագծի ընդունումը կամրագրի  մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես, մթնոլորտային օդի որակի գնահատման, անշարժ աղբյուրներից արտանետումների  սահմանափակման, շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման, արտանետումների հաշվառման մասերով, հնարավորություն կստեղծի ներդաշնակեցնել աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշներն, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:

 

  • Обсуждалось

    18.07.2018 - 08.08.2018

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Международные отношения, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Территориальное управление и развитие, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7568

Принт

Предложения

Թաթուլ Ստեփանյան

02.08.2018

Հոդված 7, կետ 1 Առաջարկում եմ վերախմբագրել, որ հասարակական կազմակերպությունները ինքնուրույն գործելու, կատարված հետազոտությունների արդյունքները հրապարակելու լիազորություն ունենան:

Թաթուլ Ստեփանյան

02.08.2018

Նույն բաժնի 29 կետում կիրառվող <<կոնցետրացիա>> բառի փոխարեն կիրառել հայալեզու տարբերակը:

Թաթուլ Ստեփանյան

02.08.2018

Հիմնական հասկացություններ բաժնում /հոդված 3/ կետ 21-ում խոսվում է ակտիվ ներգործության մասին, առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ առաջարկված մեկնաբանությունը վերաբերում է ներգործությանը ընդհանրապես, այլ ոչ ակտիվ կամ պասսիվ դրսևորմանը:

Узнать больше