Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 18.01.2024 - 03.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի ««Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի շրջանակներում նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացումը և հզորացումը հանդիսանում է գերակայություն, նախատեսվում է Վայոց ձորի մարզում ունենալ 2 պոլիկլինիկա` Եղեգնաձորում և Վայքում, որոնց կմիացվեն հինգ գյուղական ԱԱՊ հաստատություններ: Կարգավորման նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար հնարավորինս լավ պայմանների սահմանում՝ մահճակալների օպտիմալ ֆոնդով և չշահագործվող տարածքների կրճատմամբ, ինչը առավել ծախսարդյունավետ և առկա փաստացի պահանջարկին համապատասխան կդարձնի կազմակերպությունների գործունեությունը: Փոփոխությունների արդյունքում միաձուլման ենթակա գյուղական ԱԱՊ հաստատությունները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը գյուղական համայնքներում, գյուղական ԱԱՊ հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը չի տուժելու, գյուղական ԱԱՊ հաստատությունների բուժանձնակազմի օպտիմալացում չի նախատեսվում, նախատեսվում է միայն վարչատնտեսական անձնակազմի օպտիմալացում, որի   արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը
Մնաց {days} օր
0 2900

Обсуждалось 03.11.2023 - 19.11.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի բժշկական հաստատության արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը։
Մնաց {days} օր
0 3403

Обсуждалось 08.02.2023 - 23.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Նախարարության ձևավորմամբ պայմանավորված առաջարկվում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո դիտարկել մի շարք կառույցներ։ 
Մնաց {days} օր
0 7506

Обсуждалось 25.07.2022 - 09.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության իրականացման վայրի հասցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշման մեջ սահմանել ք. Երևան Մ. Հերացի 5/1:
Մնաց {days} օր
0 4638

Обсуждалось 08.07.2022 - 25.07.2022

«ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունը 2010 թ. վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Ներկայումս հաշվանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում պետական ադապտիվ սպորտի կառույց չի գործում, սակայն հաշվի առնելով վերջին ռազմական իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում և դրա հևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանակի ավելացումը և նրանց շրջանում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով վերականգնողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը և հետագայում նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունը՝ խիստ կարևոր ենք համարում ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը։ 
Մնաց {days} օր
2 5064

Обсуждалось 27.04.2022 - 12.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
Մնաց {days} օր
0 4992

Обсуждалось 10.12.2020 - 25.12.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում՝ ուժը կորցրած ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշման փոխարեն հղումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմանը:
Մնաց {days} օր
0 6684

Обсуждалось 13.03.2020 - 28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-ն որոշման մեջ կատարել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողամասի վերաբերյալ լրացում և միաժամանակ սահմանել համապատասխան հանձնարարական՝ ակտի ուժի մեջ մտնելուց հետո ակտի գործողությունն ապահովելու համար «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին ամրացվող գույքի կազմը հաստատելու և իրավունքի պետական գրանցում կատարելու մասին: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ։
Մնաց {days} օր
0 7489

Обсуждалось 20.08.2019 - 05.09.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։
Մնաց {days} օր
1 8919
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: