Добавить в избранное

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու մասին

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենք) օպտիմալ օգտագործմամբ։

    «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 79 աշակերտ: Դպրոցի աշխատակիցների թիվը 25 է (մանկավարժական հաստիքներում  ընդգրկված են 13 աշխատակիցներ): «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:  

    Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները՝ այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ առաջարկվում է «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորել  277 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ:

    Հաշվի առնելով, որ «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը նախատեսված է 760 աշակերտի համար, իսկ երկու դպրոցների փաստացի  սովորողների թիվը 354 է, ինչպես նաև նկատի ունենալով երկու դպրոցների շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է դպրոցների միավորումից հետո, որպես կրթության կազմակերպման մեկ ընդհանուր շենք-միջավայր, դիտարկել Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցը:

Արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, տնտեսում:

 

  • Обсуждалось

    21.02.2024 - 07.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2863

Принт

Предложения

Արմինե Շավարշյան

27.02.2024

Եթե այդ դպրոցը ներգրավված լիներ բարենորոգումների պետական ծրագրի մեջ, ապա աշակերտների թիվը կգերազանցեր նաև Նար - Դոսի դպրոցի աշակերտների քանակը։ Դպրոցի խնդիրը չի լուծվում հենց նրա համար, որ դրվի լուծարման, դա ակնհայը աշխատելավոճ է։ Նար -Դոսի դասարանների թիվը արդեն իսկ շատ է, ուր է մնում որ այս դպրոցի աշակերտներն էլ ավելանան և դասարանները վերածվեն քաոսի։ Դպրոցը լուծարելու փոխարեն, պարզապես պետք է այն բարեկարգել։

Վարդանուշ Կարապետյան

26.02.2024

Աշակերտների թիվը սխալ նռրկայացնելով ոչնչի չեք հասնի։Հրաշալի դպրոց է։Հիանալի ուսուցչական կոլեկտիվ է աշխատում։Բարի,խելացի,հոգատար մարդիկ են։

Վարդանուշ Կարապետյան

26.02.2024

Ես դպրոցում ունեմ սովորող 2 թոռնուհի։Օգնեք դպրոցին աճել,ունենալ բավարար քանակ,կրթօջախը ունի աջակցության կարիք։Իմիջայլոց ընդգրկվել է վերանորոգման ծրագրի մեջ։

Узнать больше