Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
20.05.2025 04.06.2025
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
0 111
07.05.2025 22.05.2025
«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:
0 339
06.05.2025 21.05.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշմամբ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին։ Մասնավորապես՝ որոշման մեջ կիրառվող «ապրանքային դիրք» հասկացությունն առաջարկվում է փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» հասկացությամբ։
0 348

Обсуждалось 28.04.2025 - 13.05.2025

<<Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվել է պարտադիր պահանջ, մասնավորապես, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում լրացնելու մասով: Այդ փոփոխություններով սահմանվել է նաև, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պետք է լրացվեն Կառավարության սահմանած դեպքերում, կարգով ու ժամկետներում: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ և 57-րդ հոդվածներում կատարված լրացումներով սահմանվել է, որ օրենսգրքի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է լրացվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգը և ժամկետները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ․ - հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, - էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով, - hաշվարկային փաստաթղթերում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից։ Ընդ որում, հաշվարկային փաստաթղթերում լրացվում է ապրանքի հստակ անվանումը, որը պետք է համապատասխանի 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը, - ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման գործընթացի աստիճանական ներդրման նպատակով նախատեսվել է, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր ներառվելու են` 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից, 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերում բոլոր հարկ վճարողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, 2025թ. նոյեմբերի 1-ից` ՀՀ-ում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով` արտադրող համարվողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացառությամբ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերի, 2026թ. հունվարի 1-ից` ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով մնացած դեպքերում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, անկախ վերը նշված ժամկետներից` 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հարկ վճարողներն իրենց ցանկությամբ կարող են ներառել մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, - որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են այդ դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը և նախատեսվում է, որ այդ ծրագրային աշխատանքներն ավարտվելու են մինչև 2025թ. օգոստոս ամիսը ներառյալ, ուստի նախատեսվել է, որ դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու պարտադիր պահանջները կսկսի կիրառվել 2025թ. սեպտեմբերի 1-ից։
0 951

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող անձանց կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել փորձագիտական եզրակացության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման եղանակը, ժամկետները, ձևաչափը։
0 559

Обсуждалось 17.04.2025 - 02.05.2025

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության, հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին»  ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորմամբ՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար:
0 621

Обсуждалось 03.04.2025 - 18.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N125-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թվականի մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թվականի հունվարի 1-ից։
0 868

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1699-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ - 2026 թվականի հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է նույնականացման միջոցներով՝ համաձայն հիմնական մոդելի, - ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն, - 2026 թվականի հունվարի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների համար չեն կարող կատարվել, - ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող ապրանքների` նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաև մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
0 833

Обсуждалось 11.02.2025 - 26.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1418-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշմավորան ընթացքում կիրառվող որոշ հասկացություններ, դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, դրոշմավորման կանոնները, պատասխանատվության կիրառության առումով  դրոշմավորման կանոնի խախտում, ինչպես նաև չդրոշմավորված ապրանքների օտարում համարվելու դեպքերը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ որոշման հավելվածում նախատեսվում է կատարել նաև խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ, առաջարկվում է հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։
0 1165