07.07.2025 25.07.2025 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների տարածական հաշվառման համար անհրաժեշտ հատակագծերի կազմման ընթացակարգը: 1 1 0 126
03.07.2025 23.07.2025 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ Միաժամանակ Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը: 0 1 0 292
24.06.2025 15.07.2025 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն մեկնաբանվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության մեջ ներառվող աշխատանքները՝ սահմանելով դրանց իրականացման ընթացքում համապատասխան որակավորվման վկայական ունեցող անձնաց ներկայացվող պարտադիր պահանջները՝ իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների որակը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։ Միաժամանակ Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը: 1 1 0 272
23.06.2025 11.07.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է ստեղծել բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մասնավորապես՝ օպտիմալացնելով վարչարարական, ինչպես նաև դյուրացնելով անշարժ գույքի հասցեների տրամադրման գործընթացները և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Միաժամանակ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման մեջ։ 1 1 0 356
23.06.2025 11.07.2025 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է ստեղծել բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մասնավորապես՝ օպտիմալացնելով վարչարարական, ինչպես նաև դյուրացնելով անշարժ գույքի հասցեների տրամադրման գործընթացները և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Միաժամանակ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման մեջ։ 2 1 0 335
Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաև տարածական տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, դրանց մատչելիության ապահովմանը, ինչպես նաև ազգային գեոպորտալի արդյունավետության ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ: 1 0 0 363
Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025 «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ: 1 0 0 334
Обсуждалось 06.05.2025 - 27.05.2025 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն կարգավորման է ենթարկվում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց որակավորման վկայակնների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման ընթացակարգը։ 1 0 0 612
В стадии разработки Обсуждалось 14.04.2025 - 02.05.2025 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը միտված է հետևյալ արդյունքներին. Զարգացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող անձանց՝ ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ինստիտուտը՝ հստակեցնելով վերջիններիս կարգավիճակը հանրային ծառայության համակարգում, ամրագրելով հստակ պահանջներ, վերջիններիս համար նախատեսելով մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրեր, ինչպես նաև այդ ծրագրերի հիման վրա ատեստավորում անցկացնելու և դրա արդյունքների հիման վրա առաջխաղացում իրականացնելով։ Անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, իր կողմից մատուցվող ծառայությունները լավարկելու, թվայնացման միջոցով դրանք դյուրացնելու, վարչարարական գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը կրճատելու, գործընթացների իրականացումն արագացնելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է նաև Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձնանց հնարավորույթուն ընձեռնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց Կոմիտե սպասարկաման գրասենյակ այցելելու, այլ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստմամբ, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը։ Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաև դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները։ Նախագծով նախատեսված վերոնշյալ փոփոխությունները, մասնավորապես՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի հավաստմանը և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված կարգավորումները նախատեսված են որպես պիլոտային, միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանելով, որ այդ կարգավորումները գործելու են մեկ տարի ժամկետով, որոնց կարող է հաղորդվել անժամկետ բնույթ՝ իրավահարաբերությունների գործնական կայացման դեպքում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների՝ արդյունավետ, կայուն, իրավահեն, նորարար և վերահսկելի գրանցման համակարգ, ապահովել իրավունքների պետական գրանցման համակարգի հանդեպ բացարձակ վստահություն՝ նվազագույնին հասցնելով իրավունքների պետական գրանցման վարույթների կասեցումները, դատական վեճերը, ապահովել անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշգրտությունը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև Օրենքի որոշակի հոդվածներում՝ դրանցում տեղ գտած դրույթների գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած անհստակությունները վերացնելու և տարընթերցումներից խուսափելու նպատակով։ Նախագծով համապատասխան լրացումններ են կատարվում նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, մասնավորապես՝ համապատասխան տույժեր նախատեսելով անշարժ գույքի պետական ռեգիստր այլ անձի փոխարեն վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ Օրենքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում թույլատրելի առավելագույն քանակի գերազանցմամբ դիմում ներկայացնելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումները, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդն անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից Օրենքով սահմանված հեռավորությունից պակաս հեռավորության վրա տեղակայելու համար։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում քաղաքացիներին հնարավորինս ազատել լրացուցիչ ծառայության դիմաց վճարումներ կատարելուց: 2 0 0 959