Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Комитет по градостроительству

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 08.07.2025 - 23.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ աշխատանքների կատարման պարզեցված կարգագրի օրինակելի ձևի սահմանման նպատակով:
Մնաց {days} օր
0 1757

Обсуждалось 02.07.2025 - 17.07.2025

ՀՀԿՀ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՉ ԿՈՇՏ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տարբեր կարգերի նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արտադրական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոտեցման և ներքին ճանապարհների, քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների և ճանապարհների ոչ կոշտ ճանապարհային պատվածքների նախագծման ժամանակ կոնստրուկտավորման և հաշվարկման պահանջները։Սույն կանոնների հավաքածուն պետք է օգտագործել ոչ կոշտ ճանապարհային պատվածքով նոր կառուցվող ճանապարհների, ճանապարհների վերակառուցվող տեղամասերի, ընդհանուր ճանապարհային ցանցի նախագծերի և տիպարային նախագծերի մշակման ժամանակ։
Մնաց {days} օր
0 2034

Обсуждалось 02.07.2025 - 17.07.2025

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) սահմանում են տարածքների և նրանց սահմաններում հողատարածքների ռացիոնալ և անվտանգ օգտագործման նպատակով բնական պայմանների և տեխնածին գործոնների ազդեցության ուսումնասիրման համար կատարվող ինժեներական հետազննությունների կազմակերպան ու կարգի դրույթներն ու պահանջները։Սույն նորմերի պահանջները տարածվում են տարածքային պլանավորման փաստաթղթերի նախապատրաստման, տարածքի հատակագծման փաստաթղթերի մշակման, միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝  նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, կազմաքանդվող շինարարության օբյեկտների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակման համար, և այդ օբյեկտների շահագործման ժամանակ ինժեներական հետազննությունների իրականացման վրա։Սույն նորմերի պահանջները պարտադիր են պետական վերասկողական ծառայության և բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության և պատկանելիության ձևից)  համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված են իրագործել ինժեներական հետազննություններ շինարարության համար։
Մնաց {days} օր
0 1993

Обсуждалось 02.07.2025 - 17.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է պետական և համայնքային ենթակայության շենքերի և շինությունների մատչելիության նախագծային աշխատանքների պատվիրակում՝ ըստ առաջնահերթ խնդիրների:
Մնաց {days} օր
0 2190

Обсуждалось 30.06.2025 - 15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արդյունաբերական (արտադրական)  օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի հստակեցում և կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 1780

Обсуждалось 30.06.2025 - 15.07.2025

ՀՀՇՆ 10-01.01-2025 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
Մնաց {days} օր
0 1644

Обсуждалось 16.05.2025 - 31.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը:
Մնաց {days} օր
0 2285

Обсуждалось 15.05.2025 - 30.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածում կատարված լրացումը նպատակ ունի շրջանառու բնակելի ֆոնդի <ստեղծման> համար բավարար պայմանի սահմանումը, որը կվերաբերի ոչ միայն գոյություն ունեցող և հետագա շահագործման համար պիտանի, վերակառուցվող, այլև նորակառույց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ֆինանսական մատչելիության  ապահովմանը: Նախագծով նախատեսվել է տվյալ կարգավորման գործողությունը տարածել  նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի միջին ռիսկայնության անհատական բնակելի տներին:
Մնաց {days} օր
0 1854

Обсуждалось 08.05.2025 - 23.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ       Նախագծի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը:       Նախագծի ընդունման արդյունքում․ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան հավաստագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և նախագծով նախատեսված այլ փաստաթղթերի առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ․ կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։  
Մնաց {days} օր
0 4282
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: