Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Комитет по градостроительству

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.11.2025 - 10.12.2025

«ՀՀՇՆ -2025 «ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ     Սույն շինարարական նորմերը մշակվել են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան։ Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներն են՝ բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Սույն նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում։Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության։
Մնաց {days} օր
0 1196

Обсуждалось 24.11.2025 - 09.12.2025

ՀՀՇՆ 31-04․07-2025 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն շինարարական նորմերը սահմանում են պահանջներ տրանսպորտային միջոցների  վերանորոգման և սպասարկման կազմակերպությունների շենքերի և շինությունների տեղաբաշխմանը, ճարտարապետահատակագծային լուծումներին, ինժեներական ապահովվածությանը:
Մնաց {days} օր
0 775

Обсуждалось 20.11.2025 - 05.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 21-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում շինարարական ընկերությունների վարկանիշային համակարգի ստեղծումն է, որը կապահովի թափանցիկություն, մրցակցային զարգացում և միջազգային ներդրումների ներգրավում: Գնումների գործընթացի շրջանակներում վարկանիշավորված անձանց արտոնություններն ու սահմանափակումները հստակ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանարպետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
0 1223

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տեսակի ու կարգի նոր նախագծվող, կառուցվող, վերակառուցվող, լիկվիդացման ենթակա և շահագործվող բետոնե և երկաթբետոնե հիդրոտեխնիկական կառուցվածքներին (ՀՏԿ), ինչպես նաև՝ ափապաշտպան կառուցվածքներին, խորքային հորերին, ոռոգման կոլեկտորացամաքուրդային արբիացման, ջրահեռացման համակարգերին ու դրանց կազմի ՀՏԿ-ներին, բոլոր տեսակի պոչամբարներին ու շլամակուտակիչներին, որոնք մտնում են էներգետիկական և գետային ու լճային տրանսպորտի հիդրոհանգույցների, հեղեղումների դեմ պայքարի և տարածքը ջրակալումից ու ջրածածկումից պաշտպանելու կառույցների կազմի մեջ։ Սույն շինարարական նորմերը պետք է կիրառվեն նաև շահագործվող կառուցվածքների վիճակի հաշվարկային գնահատում իրականացնելիս:
Մնաց {days} օր
0 765

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՀՀՇՆ «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նորմերը վերաբերում են  Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավակայանների կառուցման/վերակառուցման համար հողհատկացմանը, կարգավորում են գոյություն ունեցող օդանավակայանների շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման ընթացքում հողհատկացման աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև օտարված, վարձակալված և սերվիտուտի տակ գտնվող հողերի օգտագործման հետ կապված իրավահարբերությունները։
Մնաց {days} օր
0 811

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՀՀՇՆ «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն շինարարական նորմերը սահմանում են շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի (այսուհետ՝ համակարգ) հիմնական սկզբունքները և համակարգի ընդհանուր կառուցվածքը, դրանում ներառված նորմատիվ փաստաթղթերի բովանդակությանը, կառուցվածքին, շարադրմանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև մշակման, հաստատման և կիրառման կարգը:
Մնաց {days} օր
0 899

Обсуждалось 17.11.2025 - 02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 845-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով, 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-313-Ն օրենքի 1-ին հոդվածով փոփոխվող 8-րդ հոդվածի պահանջներով: Միաժամանակ Նախագծում ներառվել են լիցենզիաների, ներդիրների և ՇՄԶ հավաստագրերի տրամադրման ընթացքում առաջ եկած նոր պահանջների վերաբերյալ լուծումներ:
Մնաց {days} օր
0 894

Обсуждалось 12.11.2025 - 27.11.2025

ՀՀՇՆ 52-02-2025 «ՄԻԱՁՈՒՅԼ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» Սույն նորմերը վերաբերում են քաղաքացիական նշանակության (բնակելի և հասարակական) շենքերի (շինությունների) կոնստրուկտիվ համակարգերի նախագծմանը, որոնցում բոլոր հիմնական կրող տարրերը (սյուներ, հենասյուներ, պատեր, ծածկեր, վերնածածկեր, հիմքեր) իրականացվում են միաձույլ երկաթբետոնից
Մնաց {days} օր
0 1174

Обсуждалось 10.11.2025 - 25.11.2025

ՀՀՇՆ 20-03․01-2025 «ՀԱՆՔԱՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՋՐԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն շինարարական նորմերով սահմանվում են ստորգետնյա և մակերևութային ջրերից հանքափորվածքների պաշտպանության  (այսուհետ՝ պաշտպանություն)  նախագծման պահանջներ՝ կիրառելով ջրիջեցում, ջրհանում, հակածծանցումային վարագույրներ և պինդ օգտակար հանածոների բաց ու ստորգետնյա եղանակներով արդյունահանման ընթացքում մակերևութային հոսքի կարգավորում։
Մնաց {days} օր
0 987
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: