Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство окружающей среды

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 07.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ սահմանվում է անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման պայմանները, որոնք նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը։ Վերոնշյալ հատումների իրականացման նպատակով տեղի է ունենում հատատեղերի հատկացում, ինչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։       1990-ական թվականներից էներգետիկ ճգնաժամի պատճառով անտառներում իրականցված համատարած հատումների արդյունքում առաջացել են վեգետատիվ ծագման ծառուտներ։ Հայաստանում դեգրադացված վեգետատիվ ծագման ծառուտների միջին տարիքը 30-40 տարեկան է: Այս լայնատերև անտառներում չեն իրականացվում նպատակաուղղված անտառագիտական միջոցառումներ, ինչի հետևանքով այս անտառները բնութագրվում են ծառերի մեծ խտությամբ (30000-40000 ծառ 1 հա-ում) թույլ սաղարթով զարգացած էկոհամակարգ։ Սակայն շատ վայրերում առկա է ապագայի հեռանկարում այդ խաթարված ծառուտները բարձր արտադրողականության անտառի վերափոխման՝ հարուստ կենսաբազմազանությամբ օժտված, բարձր շինափայտի (լավագույն ծառերի օժանդակմամբ) և վառելափայտի ելքով (մրցակից ծառերի հեռացմամբ) անտառներ ստանալու բավականին լավ ներուժ։        Միևնույն ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայունություն՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որը հաստատում է անտառներում վերոնշված իրականությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Կոճղաշիվային ծագման ծառուտների՝ «Ընտրովի արդիականացման միջոցառում»-ը, որը նպատակաուղղված է ծառի տրամագծի աճի օրինաչափ զարգացմանը և բնից գոյացող մեծ ծավալի փայտանյութի ստացմանը, առանց ոստերի՝ հետևելով ծառերի ընտրության մեջ կենսունակության, որակի և տարածաչափական հավասարաչափության սկզբունքներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետի  շրջանակներում։
Մնաց {days} օր
0 1278

Обсуждалось 01.07.2025 - 01.08.2025

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ)  ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։ Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Մնաց {days} օր
3 3568

Обсуждалось 30.06.2025 - 15.07.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են  2006 թվականի  փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389  քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։ Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ: Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:
Մնաց {days} օր
0 1818

Обсуждалось 16.06.2025 - 07.07.2025

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի մինչ ջրահեռացման համակարգ արտանետելը արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ կառավարման արդյունքում նաև շրջակա միջավայրի պահպանությանը:
Մնաց {days} օր
0 1724

Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025

«Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Սահմանվում է  Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2025 թվականի մինչև սեպտեմբերի 1-ը  առավելագույն չափաքանակներ, ժամկետ և որակի բնութագրերը։  
Մնաց {days} օր
0 1784

Обсуждалось 13.06.2025 - 28.06.2025

Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին Նախագծով սահմանվել է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 1703

Обсуждалось 05.06.2025 - 20.06.2025

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի ապրիլի 15-ի «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին» N 27-Ա որոշման,  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի ապահովման պահանջներից։  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը լրամշակվել է 2022 թվականին։ Սակայն օրենքով սահմանված դրույթների կիրարկման արդյունքում, մասնավորապես, արտանետումների կառավարման, սահմանափակման և գույքագրման գործընթացը ճշգրիտ ապահովելու համար, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարման ընթացքում, անհրաժեշտություն առաջացավ օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ։   
Մնաց {days} օր
0 1748

Обсуждалось 03.06.2025 - 18.06.2025

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրում ներառնվել են 18 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակաման նպատակով գոմաղբամբարների կառուցում, տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 1811

Обсуждалось 26.05.2025 - 10.06.2025

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»  Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 1803
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: