Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 02.10.2023 - 18.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկն իրականացնել ոչ միայն ընթացիկ տարում, այլ նաև նախորդ տարիներին համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով հայտնաբերված սխալների դեպքում։ Ընդ որում, օրենսդրական կարգավորման սահմանման անհրաժեշտությունը բխում է հետագա տարիների ընթացքում սխալներ հայտնաբերելու դեպքում, այն ճշտելու իրավական գործիք ունենալու հնարավորությունից:
0 1194

Обсуждалось 29.09.2023 - 20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն գործող հրամանի 19-րդ կետի համաձայն որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված 3 կենդանատեսակ՝ հայկական մուֆլոնը, բեզոարյան այծն ու կարմիր բադը, մինչդեռ կիսաազատ պայմաններում պահման և օգտագործման ենթակա կենդանատեսակների շրջանակն առավել լայն է։ Կարմիրգրքյան տեսակների կիսաազատ պայմաններում պահման և դրանց օգտագործման ենթակա տեսակների ցանկի առանձնացման համար անհրաժեշտ է իրականացնել այդ կենդանատեսակների համալիր գնահատում և ցանկերի առանձնացում,  ինչը մինչ օրս իրականացված չէ։ Խուսափելու համար անճշտություններից, գիտականորեն հիմնավորված և գնահատված մոտեցում ցուցաբերելու պահանջից ելնելով նախաձեռնվել է սույն նախագծով իրակացվող փոփոխությունը։ Նախագծի երկրորդ կետով նախատեսված փոփոխությունը միտված է կարգավորելու իրավական ակտերի միջև տեղ գտած անհամապատասխանությունը և անճշտությունը, քանի որ  Կառավարության 2016 թվականի օգոստոսի 18 N 860-Ն որոշմամբ որսորդական տնտեսությունների ցանկ հաստատված չէ։
0 1561

Обсуждалось 26.09.2023 - 12.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություննր և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծը մշակվել է «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նոր չափանիշների ամրագրման, գործող կարգի ընթացակարգերում առկա բացթողումների շտկման բացահայտման և նոր ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված։
0 1400

В стадии разработки

Обсуждалось 26.09.2023 - 16.10.2023

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ      «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)   մշակումը  պայմանավորված  է «Շրջակա  միջավայրի պահպանության  ծառայության մասին» օրենքի նախագծով   սահմանված  փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները  համապատասխանեցնելու  անհրաժեշտությամբ։    «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և  բնության հատուկ պահպանվող           տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը։     Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում  կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր  մարմնի իրավասությունների  և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։
0 1742

Обсуждалось 26.09.2023 - 11.10.2023

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված  ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն,  կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը:
1 1560

Обсуждалось 25.09.2023 - 13.10.2023

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում  մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։
1 2360

Проект не принят

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման /0% մաքսատուրք/ քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
0 1249

Проект не принят

Обсуждалось 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 121 որոշմամբ հաստատված՝ ՀՀ ներմուծվող  առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների/տավարի միս, հավի միս, խոզի միս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում։
0 2586

В стадии разработки

Обсуждалось 20.09.2023 - 11.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N  1427 որոշմամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացման դեպքերը։ Նախկինում սույն որոշման շրջանակներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջը կիրառելի է եղել միայն մեկ տեխնիկական կանոնակարգի համար, մինչդեռ ներկայումս ՀՀ-ում առկա են բավարար լաբորատոր կարողություններ որոշման նախագծով սահմանվող ցանկով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման համար։ Որոշմամբ հաստատվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ։  
0 1600