Министерство территориального управления и инфраструктур

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 22.05.2024 - 07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից, որոնցում ներառվող պարտադիր ելակետային դրույթներն ու տեղեկությունները նախատեսված են նույն հավելվածի 73-րդ և 74-րդ կետերում: Որոշման ընդունման պահից մինչ այսօր Որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, սակայն 2011 թվականից սկսված գլխավոր հատակագծում ներառվող պարտադիր ելակետային դրույթների համակարգային վերանայում չի կատարվել, մինչդեռ մի շարք ելակետային տվյալների նախատեսման անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է, իսկ մի շարք ելակետային տվյալներ արդեն իսկ ներառված են ներկայացվող այլ տվյալների/ տեղեկությունների կազմում, ուստի դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող Կարգում նախատեսված՝ գլխավոր հատակագծի տեքստային և գրաֆիկական մասում ներառվող տեղեկությունների և ելակետային դրույթների վերանայման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
0 741

Обсуждалось 17.05.2024 - 01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրամանի նա­խագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համար կսահմանվեն  աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի միասնական կանոններ, մասնավորապես՝ աշխատողների աշխատանքային պայմանների առանձնահատկությունները և աշխատանքային կարգուկանոնը սահմանող նորմերը, աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմերը, ինչպես նաև աշխատողներին արձակուրդի տրամադրման, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, ինչպես նաև աշխատողների հանդերձանքի  կանոնները։  
0 860

Обсуждалось 15.05.2024 - 31.05.2024

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության ապահովման, թափանցիկության բարձրացման, Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ։
0 823

Обсуждалось 03.05.2024 - 19.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԱՌ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի«Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թվականիսակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները հաստատելու մասին» N1072-Ն որոշման 4-րդ կետի և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի10.05.2023թ. կայացած նիստի արձանագրություն (ԿԱ/135-2023) 5-րդ կետի պահանջներիկատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։Նախագծով ներկայացված են Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրությանկանխարգելման ու հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների և հաջորդ տարիներինՍևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու ծրագիրը։
0 764

Обсуждалось 18.04.2024 - 03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է` պետական սեփականություն հանդիսացող 0.49հա դպրոցի տարածքից անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու համայնքին՝ համայնքի սեփականություն հանդիսացող Նորատուսի N2 մանկապարտեզի շենքը նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքին ունենալ սեփականության իրավունքի վկայական, որի արդյունքում Նորատուսի N 2 մանկապարտեզին  կտրամադրվի գործունեության նոր լիցենզիա:  
0 837

Обсуждалось 17.04.2024 - 02.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3-րդ կետի 3.15 ենթակետի (ձեռնարկել միջոցներ սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ ապահովելով նաև արձանագրված թերությունների վերացման հաշվետվողականություն և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ) կատարումն ապահովելու հանգամանքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի բարձրացմամբ և ծրագրերի որակի նկատմամբ հետևողական և պատշաճ վերահսկողության իրականացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին աճել են համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը և դրանցում արձանագրվող խնդիրները: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը փոխարինվել են «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:
0 750

Обсуждалось 17.04.2024 - 03.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։
9 1022

Обсуждалось 09.04.2024 - 24.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից, ինչպես նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 02.05.2023թ. կայացած նիստի NԿԱ/121-2023 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու գործընթացի ապահովման նպատակով իրավական հիմք ստեղծելու հարցի վերաբերյալ տրված առաջարկությունից։ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում  կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։ Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Նշված գործընթացը հնարավոր է իրականացնել օրինակ՝ ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով՝ առանց ջրօգտգագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել որոշում կայացնելու առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։  «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաև հայեցակարգեր ու այլ հեռանկարային ծրագրեր սահմանելու։
0 795

Обсуждалось 04.04.2024 - 20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։ Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ: Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։  Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։
16 2642