Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 27.12.2023 - 19.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
1 1116

Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն քննարկվող որոշման հավելվածներում առկա խնդրահարույց դրույթները՝ նպատակ ունենալով առավել հստակեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ներկայացվող պահանջները:
0 1402

Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաև  շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել ևս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին։
0 956

Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաև  շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել ևս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին։
1 904

Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ Կանոնակարգը համապատասխանեցնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ըն­դուն­­ված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքով ամրագրված իրա­վա­­կար­­գա­վորումներին:
0 876

Обсуждалось 26.12.2023 - 17.01.2024

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ Նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի  լաբորատոր  գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:  
0 1403

В стадии разработки

Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.12.2019թ. N 1978-Լ որոշմամբ հաստատված N 3 հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման պատասխանատու և համակատարող մարմիների, ինչպես նաև ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ:
1 877

Проект не принят

Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։
0 777

Проект не принят

Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները։
0 862