Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
14.05.2024 29.05.2024
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ անհրաժեշտ ժամանակահատվածի տրամադրելն է:
0 65
14.05.2024 29.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N67-Ն որոշման մեջ: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 76
14.05.2024 31.05.2024
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերը Նախագծերի ընդունման դեպքում կկանոնակարգվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանում (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման, հաղորդման և բաշխման ցանցերին միացման տեղեկանքների տրամադրման գործընթացները, որի արդյունքում  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարմամբ կչեզոքացվի նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։
0 138
14.05.2024 29.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի 81-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը։ 
0 265
13.05.2024 28.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները:
0 175
13.05.2024 28.05.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը    Գործող հրամանով սահմանված դրույթի համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ հատկացումներ նախատեսված են գործուղված միայն այն մասնագետների համար, որոնք չեն առաջադրվել իրավաբանական անձանց կողմից:  Նախագծով առաջարկվում է վերանայել կարգի 13-րդ կետի ձևակերպումը, և հնարավորություն ընձեռել գործուղված բոլոր մասնագետներին (այդ թվում՝ իրավաբանական անձանց կողմից առաջադրված) ստանալ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։
0 134
13.05.2024 31.05.2024
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
0 156
13.05.2024 31.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
0 126