Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 20.08.2024 - 05.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով սահմանվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի իրացման ընթացակարգը, ինչպես նաև հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
3 625

Обсуждалось 20.08.2024 - 04.09.2024

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, այսինքն` կապահովվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-125-Ն օրենքի կիրարկումը:
1 1806

Обсуждалось 20.08.2024 - 05.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների ներկայացման և այդ նպատակով իրականացվող փորձաքննությունների գործընթացները կիրականացվեն օրենքի դրույթներին համապատասխան` ներդաշնակեցված նաև ԵԱՏՄ ընթացակարգերի հետ, իսկ գրանցման (վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման), գրանցված դեղի դոսյեի համապատասխանեցման նպատակով փաստաթղթերը միաժամանակ բոլոր դեղաչափ(եր)ի, արտադրատարածք(ներ)ի և կիրառման, փաթեթավորման և թողարկման ձև(եր)ի մասին տվյալները մեկ հայտով ներկայացնելու հնարավորությունը զգալիորեն կխթանի գրանցված դեղերի աճին և համապատասխանաբար նպաստելով դեղապահովման խնդիրների լուծմանը:
0 999

Проект не принят

Обсуждалось 19.08.2024 - 05.09.2024

Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակից և հավակնորդ կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություն) ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները
0 529

Обсуждалось 19.08.2024 - 04.09.2024

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1 460

В стадии разработки

Обсуждалось 19.08.2024 - 04.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
1 560

Обсуждалось 16.08.2024 - 31.08.2024

«Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են ներկայիս իրավակարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները հաղթահարելու և կիրառական պրակտիկան լավարկելու նպատակով։
2 851

В стадии разработки

Обсуждалось 16.08.2024 - 01.09.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով նաև շարժական լայնաշերտ կապի համար նախատեսված՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը։
0 631