Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 23.02.2024 - 15.03.2024

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխության ընդունման արդյունքում նշված ոլորտի կարգավորումները կհամապատասխանեցվեն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին և տեխնիկական կանոնակարգերի համապատասխան պետական գրանցումն ևս կիրականացվի Առողջապահության նախարարության կողմից։
5 2170

Обсуждалось 23.02.2024 - 14.03.2024

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի և իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները։
4 1114

Обсуждалось 23.02.2024 - 09.03.2024

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայումս տեսչական մարմնի լիազորություներն ամրագրող միակ իրավական ակտերը տեսչական մարմնի կանոնադրությունը և «Տեսչական մարմինների մասին» օրենքն է, իսկ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող միակ օրենսդրական ակտը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքն է: Մինչդեռ, կրթության բնագավառում պետական վերահսկողությունն ունի այս բնագավառի յուրահատկություններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավական կարգավորումները՝ 1.կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները և խնդիրները. 2.կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները. 3.որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձև նախատեսվում է տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը:
3 653

Проект не принят

Обсуждалось 22.02.2024 - 09.03.2024

Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, ինչպես նաև՝ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի կատարման անհրաժեշտությամբ։  
0 817

Обсуждалось 22.02.2024 - 11.03.2024

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
0 923

Обсуждалось 22.02.2024 - 09.03.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ գումարները ընկերությունների անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։
1 701

В стадии разработки

Обсуждалось 22.02.2024 - 15.03.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՖԿՏՀ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման՝ որպես ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ավտոմատացման ծրագրի մասշտաբներով, ծածկույթով և բարդությամբ պայմանավորված գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք ենթադրում են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումների կիրառում: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության:
0 629