Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2026 թվականի N ….Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1324-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «, ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:»․

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝

ա. 1-ին կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի և ներդրումային ֆոնդի կառավարչի)» բառերով

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար՝ առանց ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա և դիտարկվող ժամանակահատվածի համար հաշվարկված ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան չի գերազանցել ԱԱՀ-ի հարկման բազայի 50%-ը».

գ. 1-ին կետի 4-րդ ենթակետը «ներառող» բառից հետո լրացնել «՝ ավարտված» բառով և հանել «, որոնց ներկայացման ժամկետը լրացել է» բառերը.

դ. 1-ին կետի 6-րդ ենթակետում «կամ 416-րդ» բառերը փոխարինել «, 416-րդ, 419-րդ, 424-րդ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ» բառերով.

ե. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.

«61) դիտարկվող ժամանակահատվածում օրենսգրքի 407-րդ, 408-րդ կամ 409-րդ հոդվածներով սահմանված իրավախախտման բացակայություն.».

զ. 1-ին կետի 10-րդ ենթակետում «գործունեությանը։» բառը փոխարինել «գործունեությանը և դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործունեության ոլորտի համար օրենսդրությամբ սահմանված բոլոր լիցենզիաների, արտոնագրերի, ծանուցումների առկայություն.» բառերով.

է. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ ենթակետերով.

«11) դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարում գործունեության արդյունքներով անընդմեջ առաջացած հարկային վնասի բացակայություն.

12) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական 2 և ավելի աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ընդ որում բոլոր հաշվարկված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների չափերը գերազանցում են նվազագույն աշխատավարձի չափը։».

ը. 1.2-րդ կետում «3-րդ,» բառից հետո լրացնել «6-րդ, 6.1-ին,» բառերով, իսկ «հոդվածով» բառը փոխարինել «և 362-րդ հոդվածներով» բառերով.

թ. 2-րդ կետը «ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը» բառերից հետո լրացնել «՝ առանց ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով հարկման բազայի» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Սույն կարգի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե իրավախախտումներն արձանագրվել են 2-ից ոչ ավել հաշվետու ժամանակաշրջանների համար։»

ժ. 3-րդ կետը «ԱԱՀ-ով հարկման բազայի 0,8%-ը» բառերից հետո լրացնել «՝ առանց ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով հարկման բազայի» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Սույն կարգի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե իրավախախտումներն արձանագրվել են 2-ից ոչ ավել հաշվետու ժամանակաշրջանների համար։»,

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում

ա. 7-րդ կետը «ցանկերը» բառից հետո լրացնել «հարկային մարմնի ղեկավարի սահմանված կարգով» բառերով․

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը։».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-ին կետով.

«81 Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից դադարեցվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով։».

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար նոր հավաստագիր ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է դիմել գործող հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից։».

ե. ձևը N 1 լրացնել 3.1.-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

31.

Հավաստագրի տեսակ

Ձև N 2

Ձև N 3

 

 

».

զ. ձև N 2-ով հաստատված հավաստագրի ձևերից հանել «Ուժի մեջ է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)», «Expires on (date) » և «Действителен до (день, месяц, год)» տողերը։

5) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027թ. հունվարի 1-ից։

 Հավելված

ՀՀ կառավարության 202.. թվականի

……….. ….-ի N …….-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

1.   Սույն կարգով կարգավորվում են անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2.   Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 293.1-ին հոդվածի 3.1-ին մասին համապատասխան օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինը իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ։ Մշտադիտարկումն իրականացվում է մշտադիտարկմանը նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև մշտադիտարկման վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` մշտադիտարկվող ժամանակահատված) իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար։

3.  Մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

1) հարկ վճարողը մշտադիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար՝ առանց ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի, չի հաշվարկել 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա և դիտարկվող ժամանակահատվածի համար հաշվարկված ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան  գերազանցել է ԱԱՀ-ով հարկման բազայի 50%-ը.

2) մշտադիտարկումը սկսելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա են հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների).

3) մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է օրենսգրքի 412-րդ, 416-րդ, 419-րդ, 424-րդ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածներով սահմանված մեկից ավելի իրավախախտում.

4) մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է օրենսգրքի 407-րդ, 408-րդ կամ 409-րդ հոդվածներով սահմանված իրավախախտում.

5) հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների հանրագումարը 4 մլն դրամը գերազանցելու օրվան հաջորդող 2-րդ ամսվա 1-ի դրությամբ այդ գումարը ամբողջական մարված չէ։ Սույն կետի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում՝ ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից

6) մշտադիտարկվող ժամանակահատվածում հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ վարույթի նախաձեռնման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ի դրությամբ վարույթը կարճված չէ

7) մշտադիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարում գործունեության արդյունքներով անընդմեջ առաջացել է հարկային վնաս.

8) հարկ վճարողը մշտադիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական 2-ից պակաս աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ կամ բոլոր հաշվարկված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների չափերը չեն գերազանցել նվազագույն աշխատավարձի չափը:

4.  Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև մշտադիտարկումը սկսելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ և 362-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

5.  Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

6.  Մշտադիտարկման արդյունքներով գրանցված իրավախախտումների վերաբերյալ 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա, հարկային մարմնի ղեկավարի հրամանով, այդ հրամանում նշված օրվանից, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցվում է։

7.   Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման մասին հարկային մարմնի ղեկավարի հրամանը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հարկ վճարողին՝ էլեկտրոնային եղանակով։

8.  Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցումից հետո հարկ վճարողը նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ից։ Նշված ժամկետից շուտ ներկայացված դիմումները մերժվում են։ Օրենսդրությամբ սահմանված կարգով, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի դադարի հիմքերն անվավեր ճանաչելու դեպքում, հարկ վճարողը նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել համապատասխան ակտն ուժի մեջ մտնելուց հետո։

9.  Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցվելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկը հարկային մարմնի ղեկավարի սահմանված կարգով հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

  • Продолжительность

    31.03.2026 16.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 257

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: