«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Nane Gevorgyan 03.04.2026 11:18:48 | Անհրաժեշտ է հավելվածի ողջ տեքստում, մասնավորապես` 06-01, 06-02, 08-02, 08-03, 12-01, 12-02, 12-04, 12-05, 14-02, 14-03, 14-05, 28-01, 28-02 և 28-03 ենթատեսակներում ուղղել <<նշանակված>> բառում առկա տառասխալը: |
Ընդունվել է Նախագծում կտարվել են համապատասխան փոփոխություններ |
|||
| 2 | Nane Gevorgyan 03.04.2026 11:23:24 | Անհրաժեշտ է 09-06 ենթատեսակում <<նշումների>> բառը փոխարինել <<նմուշների>> բառով: |
Ընդունվել է Նախագծում կտարվել են համապատասխան փոփոխություններ |
|||
| 3 | Nane Gevorgyan 03.04.2026 11:27:46 | Գտնում եմ, որ 16-01 ենթատեսակում <<ամբողջություն>> բառը պետք է փոխարինել <<ամբողջությունը>> բառով: |
Ընդունվել է Նախագծում կտարվել են համապատասխան փոփոխություններ |
|||
| 4 | Nane Gevorgyan 03.04.2026 11:27:46 | Անհրաժեշտ է 16-02, 16-03 և 16-06 ենթատեսակներում ուղղել <<վերանորոգման>> բառում առկա տառասխալը: |
Ընդունվել է Նախագծում կտարվել են համապատասխան փոփոխություններ |
|||
| 5 | Financial Expert 09.04.2026 12:34:01 | Համաձայն նախագծի հիմնավորումների՝ յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման չափանիշներն օպտիմալացվել են, իսկ փորձաքննության արժեքները՝ համարժեք նվազեցվել: Այնինչ, հետաքաբանական տեսակի 06-04 (սառը և նետողական զենքի փորձաքննություն) ենթատեսակի օբյեկտի գնահատման չափանիշը <<հինգ>> բառից հետո լրացվել է <<նույնատիպ>> բառով, որի պայմաններում ներկայումս գործող իրավակարգավորմամբ (յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը՝ անկախ տիպից) ղեկավարվելու պարագայում սառը և նետողական զենքի փորձաքննության արժեքը ավելի մատչելի է լինելու, քանի որ տիպային պատկանելիություն չի նախատեսում: Օրինակ՝ գործող իրավակարգավորման համաձայն 5 տարբեր տիպի նմուշների փորձաքննության արժեքը 45.000 դրամ է, իսկ նախագծի ընդունման արդյունքում կկազմի 225.000 դրամ, այսինքն՝ 5 անգամ գինը կավելանա, ուստի, գնտում եմ, որ անհրաժեշտ է չփոփոխել գործող չափանիշն ու հավելվածի 06-04 ենթակետի օբյեկտի գնահատման չափանիշից հանել <<նույնատիպ>>բառը: |
Չի ընոունվել: Նախագծով առաջարկվող կարգավորումներով 06-04 ենթատեսակի օբյեկտի գնահատման չափանիշը 5-ից փոխվել է 3-ի։
Միաժամանակ, «նույնատիպ» բառը նոր կարգավորում չէ, այլ նախատեսված է գործող իրավակարգավորմամբ, ուստի նախագծով այդ մասով փոփոխություն չի առաջարկվում։ |
|||
| 6 | Ջուլիետա Ղահրամանյան 10.04.2026 00:36:34 | Փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների շրջանակներում միաձայն որոշվել էր 12-01 և 12-02 ենթատեսակներում «լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ», իսկ 28-01 ենթատեսակում՝«լաբորատորհետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք» բառերը հանել՝ հիմք ընդունելով պրակտիկայում հրդեհի կամ պայթյունի վայրից փորձաքննությանը ներկայացվող հետազոտելի նմուշների քանակները:Սակայն սույն նախագծի հավելվածում 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշում համապատասխան փոփոխությունները կատարվել են, իսկ 12-01 և 12-02 ենթատեսակներում «մինչև ներառյալ հինգ» բառերը չեն հանվել, որոնք առաջարկում եմ հանել՝ համապատասխանեցնելով 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշի տրամաբանությանը: |
Ընդունվել է Նախագծում կտարվել են համապատասխան փոփոխություններ |
|||
| 7 | Արսեն Բաղդասարյան 10.04.2026 13:03:47 | Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ծավալային տեսանկյունից եռապատկվել է յուրաքանչյուր օբյեկտի գնահատման չափանիշը և միաժամանակ կրճատվել է միջին նորմատիվային ժամածախսը (03-01 և 03-02 ենթատեսակի մասով 16-ից դարձվել է 12, իսկ 03-04-ի մասով՝ 28-ից 20): Նման ժամածախսի պայմաններում հնարավոր չի լինելու իրականացնել մանրակրկիտ հետազոտություններ, ուսումնասիրել հետազոտելի օբյեկտները (այդ թվում նաև՝ համեմատական նմուշները), պարզել դրանց կատարման եղանակները, հայտնաբերել առկա անհամապատասխանությունները, առանձին դեպքերում կատարել վերլուծություններ նախկինում իրականացված փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրված և հետազոտված օբյեկտների միջև, ինչպես նաև հաստատել կամ հերքել դրանց կապը: Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ անհրաժեշտ է չնվազեցնել միջին նորմատիվային ժամածախսը, այսինքն՝ պահպանել 03-01 և 03-02 ենթատեսակների համար 16 ժամը, իսկ 03-04-ի համար՝ 28 ժամը, որի պայմաններում դժվարությամբ, բայց հնարավոր կլինի ապահովել նախագծով առաջարկվող գործող իրավակարգավորումների համեմատ խստացված օբյեկտի գնահատման չափանիշին համապատասխան մեկ առանձին օբյեկտի պատշաճ փորձաքննությունը: |
Չի ընունվել Նախագծով 03-01 և 03-02 ենթատեսակների համար նորմատիվային ժամածախսը պահպանվել է՝ կազմելով 16 ժամ։ Ինչ վերաբերում է 03-04 ենթատեսակին, ապա դրա համար 20 ժամ նորմատիվային ժամածախս սահմանելու առաջարկը հիմնված է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ ՔԿ Փորձաքրեագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված վերլուծությունների արդյունքների վրա, որոնց համաձայն՝ 20 ժամը բավարար է պատշաճ և լիարժեք փորձաքննություն իրականացնելու համար։ |