Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծը:

  • Обсуждалось

    27.03.2026 - 11.04.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 465

Принт

Предложения

Hrachya Marukyan

09.04.2026

Առաջարկում ենք նախագծով նախատեսել, որ ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետի կարգավորումների շրջանակում ընդգրկվեն նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները, այսինքն այդ կետում ավելացնել, որ այն վերաբերում է նաև կարգի 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերին։ Այդ պաշտոնները  հայցողների ատեստավորման ժամանակ կարելի է նաև հաշվի առնել կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը։

Հիմնավորում։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս ամբողջական դարձնել միջազգային գիտական համագործակցություններում մեր գիտաշխատողների գործունեության գնահատականը, ինչը գործող կարգով մասամբ է հաշվի առնված և գործում է միայն ավագ գիտաշխատող և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների դեպքում։ Ժամանակակակից գիտության առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման համար երբեմն անհրաժեշտ է լինում իրականացնել հետազոտություններ գիտնականների և ինժեներների մեծ անձնակազմերի/համագործակցությունների կողմից և համագործակցությունների գիտական արդյունքների հրապարակման ժամանակ հիմնականում ընդունված է համահեղինակների թվարկման այբբենական կարգը։ Այդպիսի մեծ համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինկների թվարկման դասավորվածությունը, իսկ իրականացվող աշխատանքների կարևորության մասին վկայում է այն փաստը, որ որպես կանոն դրանց արդյունքները հրապարակվում են բարձր վարկնիշ ունեցող գիտական ամսագրերում։ Հետևաբար անհրաժեշտ է արժանիորեն գնահատել նաև այդ համագործակցություններում մեր հանրապետությունից մասնակիցների աշխատանքը։ Կարելի է նախատեսել, որ առաջարկվող նորմը կիրառելիս հաշվի առնել նաև կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը:

Հրաչյա Մարուքյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Ա. Ի. Ալիխանյանի անվանազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար

 

 

 

Ալբերտ Շահինյան

07.04.2026

Նախագծում ներառել դրույթ, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետով սահմանված միջազգային գիտական համագործակցություններին վերաբերող կարգավորումը տարածել նաև առաջատար և պատվավոր առաջատար գիտաշխատողների պաշտոնների վրա։ Հետևաբար, նշված կետում թվարկված 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետերի շարքում անհրաժեշտ է ավելացնել նաև 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերը։

 

Գիտության մի շարք բնագավառներում, մասնավորապես` ֆիզիկայում, մաթեմատիկայում և քիմիայում, հիմնականում ընդունված է գիտական հոդվածների հեղինակների թվարկման այբբենական կարգը։ Եթե խոսքը գնում է բազմակողմ միջազգային համագործակցությունների մասին, երբ համահեղինակների թիվը համեմատաբար մեծ է, ապա այդ կանոնը սահմանվում է համագործակցության կողմից և լինում է այբբենական կարգի՝ ըստ ազգանունների կամ երկրների։ Միջազգային գիտական համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինակների թվարկման դասավորվածությունը, և հետևաբար անհրաժեշտ է սահմանել այլընտրանքային պայմաններ դրանց աշխատանքներին մասնակցող գիտաշխատողների գործունեության գնահատման համար: Ներկայումս այդ առանձնահատկությունը հաշվի է առնված մասամբ ու գործում է միայն ավագ գիտաշխատողի և գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնների դեպքում։ Անհրաժեշտ է ընդլայնել այդ շրջանակն ու ընդգրկել նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները: Հարկ է նշել, որ միջազգային գիտական համագործակցությունների շրջանակներում իրականացվող հետազոտությունները նպաստում են հանրապետության գիտության ոլորտի միջազգայնացմանը, հանդիսանում են ժամանակակից գիտության զարգացման կարևորագույն բաղադրիչ, ու անհրաժեշտ է սահմանել համապատասխան պայմաններ այդ համագործակցությունների անդամների գիտական գործունեության արդյունավետության հաշվարկման համար:

 

Ա. Շահինյան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, JLab համագործակցության անդամ 1997 թվականից:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: