Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

           

                                                                                                                                                                                                                             ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1.               Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ Աղյուսակ/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «Մինչև 2026» բառերը փոխարինել «Մինչև 2030» բառերով:

2) Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետում «5000-2120 ՄՀց» բառերը փոխարինել «5000-5255 ՄՀց»  բառերով:

3)  Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել

«(բացառությամբ՝

8192 ՄՀց

8248 ՄՀց  

8304 ՄՀց   

8360 ՄՀց)» բառերը:

4)   Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «221,4 ՄՀց» բառերը:

5) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի «147,350» թվից հետո լրացնել «ՄՀց» բառը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    24.03.2026 - 14.04.2026

  • Тип

    Приказ решение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 311

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: