Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ներկայացված նախագծով նախատեսվում է կարգավորել նշված հարաբերությունները և ապահովել բոնուսային համակարգի գործնական կիրառությունը` սահմանելով համապատասխան ընթացակարգեր օրենքի պահանջի կատարումը և առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումն ապահովելու նպատակով։

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ պետությունը որդեգրել է առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առաջնահերթ քաղաքականություն՝ սահմանելով նաև մի շարք մեխանիզմներ: Այդպիսի մեխանիզմի օրինակ է նաև բոնուսային միավորների և դրանց նկատմամբ կիրառվող գործակիցների համակարգը:

Չնայած օրենքով նախատեսված են բոնուսային համակարգի վերաբերյալ որոշակի կարգավորումներ, սակայն այն գործարկելու գործնական ընթացակարգեր չկան: Նման ընթացակարգեր սահմանելու լիազորությունն օրենքը վերապահել է Կառավարությանը:

 

3. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել՝

- բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք,

- լրացուցիչ գործակիցների չափերը՝ արյան անհատույց, կամավոր դոնորության, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման, ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքերում,

- բոնուսային միավորների հաշվարկման և փոխանցման կարգը,

- բոնուսային միավորների միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը,

- բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները:

 

4. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

- օրենքով սահմանված բոնուսային համակարգի լիարժեք գործարկում,

- առողջ ապրելակերպի խրախուսման գործուն մեխանիզմի ներդրում,

- ապահովագրված անձանց կանխարգելիչ վարքագծի խթանում,

- հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացում:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

 

6. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծով նախատեսված բոնուսային միավորների չափերը սահմանելիս հաշվի են առնվել օրենքի հետևյալ կարգավորումները, մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բոնուսը ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող միավորներ են, որոնք կուտակվում են ապահովագրված անձի առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի բոնուսային հաշվում ապահովագրավճարի պահուստային ֆոնդին հատկացվող գումարի չափով, եթե օրացուցային տարվա ընթացքում ապահովագրված անձի անունով, բացի կանխարգելիչ ծառայությունից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։

Միաժամանակ, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդը ձևավորվում է Հիմնադրամի բյուջեից հոգաբարձուների խորհրդի որոշմամբ տարեկան մինչև տասը տոկոսի չափով հատկացումների հաշվին: Վերոգրյալից ելնելով էլ` սահմանվել է, որ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվող վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել իր կողմից վճարվող տարեկան ապահովագրավճարի 10%-ը, այսինքն` 12.960 դրամը (նախագծի համաձայն 1 բոնուսային միավորը համարժեք է Հայաստանի Հանրապետության 1 դրամին): Բացի այդ, նախագծով սահմանվել է, որ եթե օրացուցային տարվա ընթացքում ապահովագրված անձի անունով բացի կանխարգելիչ ծառայությունից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել, ապահովագրված անձի բոնուսային հաշվին փոխանցվելու է 5.000 բոնուսային միավոր: Բոնուսային միավորների նշված քանակը սահմանելիս հաշվի է առնվել դրանց նկատմամբ գործակիցներ կիրառելու պարագայում տարեկան ապահովագրավճարի 10%-ը չգերազանցելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է նախատեսված գործակիցներին, ապա դրանք սահմանվել են` հաշվի առնելով հանրային առողջապահական առաջնահերթությունները:

 

7. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից:

  • Продолжительность

    23.03.2026 07.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 247

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: