Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___»  «__________________» 2026 թվականի N ___ - Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածի 3.1-ին կետը լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) կենդանատեսակ օգտագործողներին տրամադրվում է տեղեկանք իրենց կողմից Սևանա լճում ձկան և խեցգետնի իրականացված արդյունագործական որսի մասին

4) յուրաքանչյուր կենդանատեսակ օգտագործողին վերջինիս հետ ձկնորսության իրականացման նպատակով պայմանագիր կնքած ձկնորսների քանակով տրամադրվում են էլեկտրոնային քարտեր, որոնք ներառում են կնքված պայմանագրի մասին ամբողջական տեղեկատվություն՝ օգտագործողի անվանումը, ձկնորսների տվյալները, օգտագործողի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագիրը, լողամիջոցների համարները, ձկնորսական ուռկանների կապարակնքման համարները, պայմանագրով նախատեսված որսի կենդանատեսակը, որսի իրականացման տարածքը (տեղադիրքը) ու մուտքի և ելքի տեղամասերը, որսի չափաքանակը և ժամկետը։»։

2. 4-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«4. Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով էկոպարեկային ծառայության կողմից իրականացվում է՝

1) տվյալների էլեկտրոնային բազայի (այսուհետ՝ Տվյալների բազա) ստեղծում և վարում, որը ներառում է կնքված պայմանագրերի մասին ամբողջական տեղեկատվություն՝ կենդանատեսակ օգտագործողների անվանումը, ձկնորսների կենսաչափական տվյալները, կենդանատեսակ օգտագործողների և ձկնորսների միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրերը, ձկնորսական ուռկանների կապարակնքման համարները, լողամիջոցների համարները, պայմանագրով նախատեսված որսի չափաքանակը, ժամկետները, այդ թվում նաև կենդանատեսակ օգտագործողների և ձկնորսների միջև կնքված պայմանագրով սահմանված չափաքանակը և ժամկետը.

2) Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերի ստեղծում, կահավորում՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված տեղամասերի ցանկի, որտեղից լողամիջոցների մուտքը և ելքը կազմակերպվում է՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված որսի իրականացման ժամային գրաֆիկի.

3) լողամիջոցների շարժը, տեղադիրքը և հետագծելիությունը վերահսկելու նպատակով՝ լողամիջոցների համարակալում, իսկ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ կահավորում էլեկտրոնային հսկողության սարքերով (GPS կամ այլ սարքի տեղադրում).

4) որսի ժամկետների և չափաքանակների նկատմամբ հսկողություն.

5) որսի քանակական և որակական հատկանիշների գրանցում և հաշվառում, որն իրականացվում է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերում տեղադրված էլեկտրոնային կշեռքների միջոցով յուրաքանչյուր ձկնորսի որսած ձկների քանակը կշռելով, որի վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով մուտքագրվում է տվյալների բազա.

6) վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում, որի պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։»։

3. Որոշման N 3 hավելվածը լրացնել նոր 4.1-43-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«41. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքում։ Կենդանատեսակ օգտագործողները սույն կարգի 9-րդ կետով նշված պայմանագրի կնքման օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում ձկնորսական ուռկանները կապարակնքման նպատակով ներկայացնում են «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

4.2. Յուրաքանչյուր կենդանատեսակ օգտագործողին վերջինիս հետ ձկնորսության իրականացման նպատակով պայմանագիր կնքած ձկնորսների քանակով էլեկտրոնային քարտերը տրամադրում է Լիազոր մարմինը։

4.3. Ձկնորսները Սևանա լիճ կարող են մուտք գործել և դուրս գալ բացառապես մուտքի և ելքի տեղամասերից՝ սույն կարգի 3.1-ին կետի 4-րդ ենթակետում նշված էլեկտրոնային քարտի միջոցով։»։

4. Որոշման N 3 hավելվածի 5.1-ին կետը «ժամկետներից դուրս ժամկետներում» բառերից հետո լրացնել «, պայմանների խախտմամբ, ինչպես նաև կենդանատեսակ օգտագործողի և ձկնորսի միջև կնքված պայմանագրով սահմանված չափաքանակը լրանալուց հետո» բառերով։

5. Որոշման N 3 hավելվածի 5.3-րդ կետը «հրամանով հաստատված» բառերից հետո լրացնել «և կենդանատեսակի օգտագործողի հետ կնքված պայմանագրում նշված» բառերով։

6. Որոշման N 3 hավելվածը լրացնել նոր՝ 5.4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«54. Պայմանագրով նախատեսված չափաքանակների արդյունագործական որսը կարող է իրականացվել միայն տվյալ պայմանագրով նախատեսված ժամկետում։»։

7. Որոշման N 3 hավելվածի 6-րդ կետի 8-րդ ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «և նրանց հետ ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրերը» բառերով։

8. Որոշման N 3 hավելվածը լրացնել նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Կենդանատեսակ օգտագործողը կարող է պայմանագրի գործողության ընթացքում ձկնորսին մեկ այլ ձկնորսով (եթե առաջարկվող ձկնորսի տվյալն այլ հայտատուի կողմից ներկայացված չի եղել) կամ լողամիջոցը մեկ այլ լողամիջոցով փոխարինելու հայտ ներկայացնել Լիազոր մարմին։ Լիազոր մարմինը կենդանատեսակի օգտագործողի կողմից ձկնորսի կամ լողամիջոցի փոխարինման մասին հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տալիս իր համաձայնությունը կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում մերժում է հայտը, և այդ մասին համապատասխան որոշումն ընդունելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում օգտագործողին։

6.2. Առանց սույն կարգի 61-ին կետի պահանջի պահպանման ձկնորսը, որը նախապես գրանցված չի եղել տվյալների բազայում, չի կարող մուտք գործել Սևանա լիճ՝ արդյունագործական որսի նպատակով:»։

9. Որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «6-րդ կետում» բառը փոխարինել «6-րդ և 6.1-ին կետերում» բառերով։

10. Որոշման N 3 հավելվածի 12-րդ կետը «տեղադիրքը,» բառից հետո լրացնել «մուտքի և ելքի համար նախատեսված տեղամաս(ներ)ը,» բառերով։

11. Որոշման N 3 հավելվածը լրացնել նոր՝ 12.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Լողամիջոցների համարակալման, համապատասխան պայմանների առկայության դեպքում հսկողության էլեկտրոնային սարքերով (GPS կամ այլ) կահավորման նպատակով կենդանատեսակ օգտագործողները պայմանագրի կնքմանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում որսամիջոցները և լողամիջոցները ներկայացնում են լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ արդյունագործական որսի համար նախատեսված, մուտքի և ելքի համապատասխան տեղամաս։ Սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործողության ավարտից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Տվյալների բազա:»։

12. Որոշման N 3 հավելվածի 13-րդ կետում «պայմանագրի պատճենը լիազոր մարմինը պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տարածքը տնօրինողին և էկոպարեկային ծառայությանը» բառերը փոխարինել «պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը պայմանագիրը կնքելուց հետո Լիազոր մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներառում է Տվյալների բազայում, որը, վերաբերելի մասով, հասանելի է նաև «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով։

13. Որոշման N 3 հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«14. Տվյալների բազայի առցանց թարմացվող տեղեկատվության հաշվառմամբ Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում (www.env.am) հրապարակվում են Սևանա լճում արդյունագործական որսի վերաբերյալ քանակական տվյալներ՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության կանոնները։»։

14. Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 2.1.4-րդ կետում «հաշվետվությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով։

15 Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 2.2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.2.3. որսի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով  էկոպարեկային ծառայության միջոցով Տվյալների բազայում կատարել գրանցումներ որսատարածքի, որսի նպատակով տարածք մուտքի և ելքի ժամերի, այդ ընթացքում որսված կենդանու քանակի, տեսակի, չափերի, որսագործիքների և այլ անհրաժեշտ նշումների վերաբերյալ։»:

16. Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 2.4.6-րդ կետը։

17. Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 2.4.10-րդ կետում «հաշվետվություն» բառը փոխարինել «տեղեկատվություն» բառով։

18. Որոշման N 3 hավելվածի Ձև N 2-ի 2.4-րդ կետը լրացնել նոր՝ 2.4.13-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.4.13. Լողամիջոցների համարակալման, պայմանների առկայության դեպքում էլեկտրոնային հսկողության սարքերով (GPS կամ այլ սարք) կահավորման նպատակով պայմանագրի կնքմանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնել Լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ արդյունագործական որսի համար նախատեսված մուտքի և ելքի համապատասխան տեղամաս, իսկ ձկնորսական ուռկանների (ցանցերի) կապարակնքման նպատակով պայմանագրի կնքման օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։»։

19. Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 7.1-ին կետում «հավասարազոր» բառը փոխարինել «հավասար» բառով։

20. Որոշման N 3 հավելվածի Ձև N 2-ի 8.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում լողամիջոցների համարակալման, պայմանների առկայության դեպքում էլեկտրոնային հսկողության սարքերով (GPS կամ այլ) կահավորման և կապարակնքման գործողությունների ավարտին հաջորդող 2-րդ աշխատանքային օրը և գործում է մինչև  _____________ թ:

21. Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 3 հավելվածի Ձև N 3-ը։

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                      Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

  • Продолжительность

    20.03.2026 04.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 124

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: