ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարների գանձման դեպքերում այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։
Նախագծով առաջարկվում է՝
ա.սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը (դատական ակտ, վարչական վարույթ, վարչական մարմնի որոշում, հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն),
բ.կարգավորել վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.
գ.ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով.
դ.նվազեցնել վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագիծը՝
ա. կբարձրացնի ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը.
բ. կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին.
գ. կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ոլորտում գործող սուբյեկտների համար։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ինչպես նաև պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ներկայացումը նախատեսված չէ ռազմավարական փասստաթղթերով:
-
Продолжительность
20.03.2026 04.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 90
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .