Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

                                                                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                 
                                                                                                          Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 
                                                                                      2026 թվականի --------------- N    - Լ
               ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.    Հաստատել ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2.    Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 
3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 
    
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
 
                                                                                                                                                                                                                                              Հավելված

                                                                                                                                                                                                      ՀՀ կառավարության 2026 թվականի
                                                                                                                                                                                                              -ի N     -Լ որոշման

                                                                                                                Ծ Ր Ա Գ Ի Ր
                                          ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1.    Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերմանն ու ներդրմանը, ներդրումների և արտադրության ծավալների ավելացմանը:   
2.     Ծրագիրն ուղղվելու է գյուղատնտեսության բուսաբուծության, անասնաբուծության, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակման ճյուղերի զարգացման ծրագրերի վարկավորմանը:
3.    Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները՝
1)    Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում՝ ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով.
2)    Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին.
3)    Ծրագրի մասնակիցներն են՝ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), առևտրային բանկերը կամ այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն գյուղատնտեսության վարկավորման պորտֆել (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը (այսուհետ` ՏԶՖԿ).
4)    շահառուն Ծրագրին մասնակցելու համար Ֆինանսական կառույց է ներկայացնում համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված, ագրոպարենային ոլորտում զբաղված լինելու մասին տեղեկանք․
5)    վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով․
6)    յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-5 մլն դրամ, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
7)    վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս.
8)    վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի.
9)    վարկի մայր գումարի համար, վարկի տրամադրման օրվանից հաշված առաջին վեց ամսվա համար շահառուի դիմումով ֆինանսական կառույցի կողմից սահմանվում է արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 6 ամիս.
10)    վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում.
11)     տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
12)     սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.
13)    վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի փաստացի մարումների հիման վրա.
14)    վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են Ֆինանսական կառույցները, որոնք տրամադրում են Ծրագրի պայմաններին համապատասխանող վարկեր.
15)    վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ՏԶՖԿ-ի կողմից փոխանցվում է Ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ Ֆինանսական կառույցի հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՏԶՖԿ-ի և տվյալ Ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով.
16)    Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ՏԶՖԿ-ին՝ ամիսը մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ՏԶՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և հայտը Ծրագրի պահանջներին բավարարելու դեպքում դրական եզրակացությամբ ներկայացնում Նախարարություն։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված  սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները: Նախարարությունն իր և ՏԶՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ՏԶՖԿ-ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ՏԶՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը։
4.    Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝
1)    եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել.
2)     եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն.
3)    եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ․
4)    շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում։
5.    Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ՏԶՖԿ-ին իրականացնում է Ֆինանսական կառույցը եռամսյա ժամկետում): Ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուից: 4-րդ կետում նշված մնացած դեպքերում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած։
6.    Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում Ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ Ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:
7.     Ծրագրի շրջանակում մոնիթորինգն իրականացվում է ֆինանսական կառույցի կողմից: Վարկի տրամադրումից հետո Ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ: Ծրագրի շրջանակում Ֆինանսական կառույցի կողմից պետք է իրականացվի նաև ընթացիկ նպատակային մոնիթորինգներ:
8.    Ֆինանսական կառույցը նախատեսում է հաշվետվություն ներկայացնել ՏԶՖԿ-ին: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
    1) յուրաքանչյուր վարկառուի հետ կնքված պայմանագրի մասին տեղեկատվություն՝ ըստ տրամադրված վարկի գումարի, սուբսիդավորման գումարի, վարկի գումարի մնացորդի, վարկի օգտագործման նպատակի մասին.
   2) տեղեկատվություն իրականացված նպատակային մոնիթորինգի արդյունքների մասին.
   3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
9.    ՏԶՖԿ-ն նախատեսում է յուրաքանչյուր ամիս ամփոփ հաշվետվություն ներկայացնել Նախարարություն։ Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում` 
1)    վարկերի մասին տեղեկատվություն` ըստ յուրաքանչյուր վարկառուի հետ կնքված պայմանագրի, ըստ վարկի գումարի, սուբսիդավորման գումարի, վարկի գումարի մնացորդի, վարկի օգտագործման նպատակի մասին.
2)    տեղեկատվություն իրականացված նպատակային մոնիթորինգի արդյունքների մասին.
3)    տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
10.    Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`
1)    վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը.
2)    բնական աղետների, համաճարակների կամ հիմնական միջոցների փչացման հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման անհնարինությունը:  
11.    Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
12.    Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում` կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսավարողների կարողությունները, մատչելի պայմաններ կապահովվի շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման ու ներդրման համար:   

  • Продолжительность

    20.03.2026 04.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 83

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: