Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

“.......” ........................ 2026թ.                                        N.....................

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

   

    1. Հաստատել Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

                          ՆԱԽԱՐԱՐ՝                                                    Դ ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

                                                 

Հավելված

Տարածքային կառավարման և

Ենթակառուցվածքների նախարարի

«-----»-------2026թ N ---------Ն հրամանի

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ 

 

 

1 Սույն պահանջներով սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված միության անդամ պետությունների կողմից սույն որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետություններից մեկի տարածքում հաշվառված (գրանցված) փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պայմանները։

2 ԵԱՏՄ որևէ անդամ պետության փոխադրողները այդ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով բեռների կաբոտաժային փոխադրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացնել այն փոխադրողները, որոնք ունեն գրանցման պետությունում բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելու իրավունք կամ գրանցված են անդամ պետության իրավասու մարմնի կողմից վարվող փոխադրողների ռեեստրում։

3 Հայաստանի Հանրապետության տարածքում ԵԱՏՄ որևէ անդամ պետության փոխադրողները այդ պետությունում հաշվառված (գրանցված) ավտոտրանսպորտային միջոցներով վտանգավոր բեռների կաբոտաժային  փոխադրումների իրականացումը արգելվում է։

4 Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով և տեղորոշման միջոցով։

5 ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո միևնույն տրանսպորտային միջոցով

6 Կարող են կատարվել մինչև 3 հաջորդական բեռների կաբոտաժային  փոխադրումներ միջպետական բեռնափոխադրումը ավարտելու օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում։

7 Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար ԵԱՏՄ այլ անդամ պետության փոխադրողը պետք է էլեկտրոնային եղանակով նախապես ծանուցի տրանսպորտի բնագավառի  տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) e-request.am էլեկտրոնային համակարգով։

8 Բեռների առաջին կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունք ստանալու համար փոխադրողը Տեսչական մարմնին ներկայացնում է հետևյալ տեղեկությունները

1)     փոխադրողի անվանումը

2)    պետական գրանցման համարը

3)    կաբոտաժային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հաշվառման (գրանցման) համարանիշը

4)    դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող միջպետական բեռնափոխադրման բեռնաթափման ամսաթիվը, ժամկետը և վայրը, որից հետո պետք է իրականացվի կաբոտաժային փոխադրումը

5)    փոխադրողի էլեկտրոնային փոստի հասցեն

6)   բեռնառաքողի անվանումը, հասցեն

7)     բեռը ստացողի անվանումը, հասցեն

8)   բեռի անվանումը, ընդհանուր զանգվածը կամ քանակը

9)   բեռնման վայրն ու ամսաթիվը, բեռի առաքման ամսաթիվը,  բեռի բեռնաթափման վայրը։

9 Յուրաքանչյուր հաջորդ կաբոտաժային փոխադրումը կատարելու համար պետք է ներկայացվեն սույն պահանջների 8-րդ կետի 6-ից 9-րդ ենթակետերով  սահմանված տեղեկությունները և նախորդ կաբոտաժային փոխադրումը կատարելու իրավունք տալու վերաբերյալ Տեսչական մարմնի փաստաթղթի համարը։

10 Տեսչական մարմինը բեռների կաբոտաժային փոխադրում կատարելը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում և դրա մասին ծանուցում փոխադրողին մինչև նրա կողմից դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 18։00-ն։

11 Սույն պահանջների 10-րդ կետով սահմանված ժամկետում Տեսչական մարմնի կողմից փոխադրողին կայացրած որոշման մասին չծանուցելու դեպքում, փոխադրում կատարելը համարվում է թույլատրված։   

12 Բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու սույն պահանջների պայմանները խախտելու դեպքում Տեսչական մարմնի կողմից խախտումը հայտնաբերելու օրվանից՝ 1 տարվա ընթացքում փոխադրողը զրկվում է  Հայաստանի Հանրապետությունում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու իրավունքից։

13 Տեսչական մարմինը բեռների կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու դիմումը մերժում է, եթե

1)     փոխադրողը թերի է ներկայացրել սույն պահանջների 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը.

2)    սույն պահանջների 12-րդ կետով նախատեսված հիմքով կաբոտաժային փոխադրում իրականացնելու իրավունքից զրկվելու մեկ տարվա ժամկետը դեռևս չի լրացել։

14 Տեսչական մարմինը վարում է բեռների կաբոտաժային փոխադրումների վերաբերյալ գրանցամատյան, որի ձևը սահմանում է Տեսչական մարմնի ղեկավարը։

15 Անդամ պետությունների իրավասու մարմինները փոխանակում են միջպետական փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող փոխադրողների վերաբերյալ տեղեկատվությունը։

16 Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների կատարման սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Տեսչական մարմինը փոխանցում է փոխադրողի գրանցման պետության իրավասու մարմնին։

     

 

  • Продолжительность

    18.03.2026 03.04.2026
  • Тип

    Приказ решение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 114

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: