«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի՝ 10.03.2025թ. կայացած նիստի արձանագրության 7․1-ին կետով՝ խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելու վերաբերյալ։ Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտի ֆինանսական կայունության բարձրացմանը, ֆինանսական պարտավորություններին վերաբերելի ռիսկերի նվազեցմանը, խաղացողների շահերի արդյունավետ պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտում կիրառվող կարգավորումների համապատասխանեցմանը լավագույն միջազգային պրակտիկային։
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Ըստ գործող օրենսդրության՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» և «Խաղային գործունեության կարգավորման մասին» ((այսուհետ' Օրենք) ուժի մեջ է մտնում Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։) օրենքներով խաղային ոլորտի կազմակերպիչների համար սահմանված չէ հատուկ նվազագույն կանոնադրական կապիտալի չափ՝ պարտադիր ֆիքսված գումար՝ որպես կանոնադրական կապիտալային պահանջ լիցենզավորման համար, ինչպես դա կանոնակարգված է որոշ այլ ոլորտներում (օրինակ՝ ապահովագրական կամ բանկային ոլորտներում)։
«Վիճակախաղերի մասին» օրենքով սահմանված է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդի առկայություն:
Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 16-րդ ենթակետի համաձայն խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է լիցենզիայի գործողության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի (այդ թվում՝ խաղատների կազմակերպման) գործունեության կազմակերպչի։
Միջազգային պրակտիկայում խաղային ոլորտում կիրառվում են երեք հիմնական կարգավորման մոդելներ․
1) Ֆիքսված նվազագույն կապիտալ (հստակ թիվ օրենքում),
2) Կապիտալ + ռեզերվային ֆոնդ,
3) Ֆիքսված շեմ չկա, բայց պահանջվում է ֆինանսական կայունության ապացույց (liquidity, solvency, guarantees)։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ․
· խաղատների համար կիրառվում են ամենաբարձր կապիտալային շեմերը (€1 000 000+),
· օնլայն խաղային ( €500 000 – €1 000 000) և բուկմեյքերական (€200 000 – €500 000) ոլորտներում շեմերը միջին են, բայց համակցվում են խիստ վերահսկողության հետ,
· վիճակախաղերը շատ երկրներում ունեն պետական մոնոպոլիա կամ բարձր ֆինանսական պահանջներ (շեմը՝ €50 000 – €200 000)։
ԵՄ երկրներում լայնորեն կիրառվում է ճկուն մոդել, իսկ Ասիայի որոշ երկրներում՝ խիստ կապիտալային սահմանափակումներ։
Ելնելով միջազգային փորձի ուսումնասիրություններից առաջարկվում է ՀՀ-ում խաղային ոլորտի համար ներդնել տարբերակված նվազագույն կանոնադրական կապիտալի համակարգ, որը․
· հաշվի է առնվում գործունեության սոցիալական և ֆինանսական ռիսկերը,
· համադրելի է միջազգային փորձի հետ,
· հարմարեցված է ՀՀ շուկայի չափերին։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ՝ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի համար՝ պետական տուրքի կրկնապատիկի չափով, իսկ շահումով խաղի կազմակերպչի համար՝ պետական տուրքի եռապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ․ Հայաստանի Հանրապետության դրամը: Ինչպես նաև սահմանվում է, որ օրենքով սահմանված կանոնադրական կապիտալը չի կարող նվազեցվել և պետք է պահպանվի օրենքով սահմանված համապատասխան լիցենզիայի գործողության ամբողջ ընթացքում։ Միաժամանակ առաջարկվում է գործող լիցենզավորված կազմակերպիչների համար սահմանել անցումային շրջան՝ աստիճանական համապատասխանեցում կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի պահանջներին, սահմանելով ժամկետ՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից հետո՝ 6-ամսյա ժամկետ։ Նոր լիցենզիա ստացող կազմակերպությունների համար՝ կիրառում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից:
6. Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտի ֆինանսական կայունության բարձրացմանը, ֆինանսական պարտավորություններին վերաբերելի ռիսկերի նվազեցմանը, խաղացողների շահերի արդյունավետ պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտում կիրառվող կարգավորումների համապատասխանեցմանը լավագույն միջազգային պրակտիկային:
Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
10.03.2026 26.03.2026 -
Тип
Закон
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 112
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .