ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը.
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը հաստատվել է Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշմամբ համալսարանի վերակազմավորելու արդյունքում՝ «Բարձրագույն և գհետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքների պահանջներին համապատասխան։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք), որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, սահմանվել են բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ՝ արտացոլելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի բարեփոխումների ընթացքը։ Օրենքի նախագծում սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, ակադեմիական միավոր, համատեղ կրթական ծրագրեր, ինտեգրված ծրագիր, հեռավար ուսումնառություն, հետավարտական լրացուցիչ ուսումնառություն, որակավորումների մասնագիտական շրջանակ, միկրոորակավորումներ, կրթաթոշակ, ուսանողի փորձառություն, և այլն ամրագրվել են ակադեմիական բարեվարքություն, ակադեմիական ազատություն, բուհական ինքնավարություն, ակադեմիական գործունեություն, ինչպես նաև մատչելի միջավայր, ներառականություն հասկացությունները, դրանց կիրառման մեխանիզմները։
Օրենքով բուհերի համար սահմանվել են բուհական ձեռնարկատիրության հնարավորություններ` սկսած ուսանողական նախաձեռնությունների աջակցությունից, մինչև բուհում ստեղծված տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները, վերասահմանվել են բուհերի գործառույթները, հաշվետվողականության ու որոշումների կայացման թափանցիկության պահանջները, ֆինանսական ինքնավարության սահմաններն ու դրա երաշխիքները։
Օրենքում նոր դրույթներ են նախատեսվել ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ, սահմանվել է, որ ուսանողը ունենում է իր անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով կառավարում է իր կրթական գործընթացը` ներառյալ անհատական կրթական պլանի կազմումը` կրեդիտների հսկողությունը, ինչպես նաև օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից։
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքով նախատեսվել են հանրային բուհերի կառավարման մոդելի, կառավարման մարմինների (հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, գործադիր մարմին՝ ռեկտոր, բուհի կառուցվածքային միավորների և այլն) ձևավորման սկզբունքների, ներկայացվող պահանջների փոփոխություններ և սահմանափակումներ, նրանց լիազորությունների հստակեցում և հավասարակշռում, ամրագրվել են անկախ մարմնի՝ Էթիկայի բուհական գրասենյակի և ընտրական անկախ մարմնի ձևավորմանն առնչվող դրույթներ, ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջներին հետևելու պարտավորություններ, չհետևելու դեպքում՝ հետևանքներ։ Միաժամանակ, նախատեսվել է նաև տարիքային սահմանափակում հանրային բուհերի ռեկտորների ու կառուցվածքային միավորների ղեկավարների համար։ Այդ պաշտոններում ընտրված անձանց լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են։
Այսպես՝ օրենքի կարգավորումներին համապատասխան՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես օրենքին համահունչ ձևակերպվել են համալսարանի գործառույթները, իրավասություններն ու պարտականությունները, դրանցում ամրագրելով բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպման, բարձրագույն կրթության ժամանակակից, մրցունակ և միջազգայնորեն համադրելի կրթական ծրագրերի մշակման և որակյալ, հետազոտության վրա հիմնված կրթության իրականացման, համալսարանի առաքելությանը հավատարիմ և դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպման, գիտական գիտատեխնոլոգիական գործունեության միջազգայնացման, գիտական գիտատեխնոլոգիական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելու, այդ թվում' իր կողմից ստեղծված գիտելիքի առևտրայնացմանը և ստացված եկամուտի տնօրինմանն ուղղված դրույթներ։ Միևնույն ժամանակ, նոր կանոնադրությամբ պայմաններ են ստեղծվելու ֆիզիկական միջավայրի (այդ թվում՝ նախատեսվում է մատուցել աջակցության ծառայություններ, այդ թվում' մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրերը, ինչպես նաև անհատական ուսուցման պլանի կազմում, որոնք ցուցաբերվելու են ուսանողին և ակադեմիական կազմին), տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց կրթության' մյուսների հետ հավասար հիմունքներով կազմակերպման համար, ինչպես նաև ապահովվելու են ուսանողների կողմից կրեդիտների կուտակման, փոխանցման և փոխճանաչման, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ուսանողների լրիվ և մասնակի խանրաբեռնվածության,ամփոփիչ ատեստավորման ներբուհական ընթացակարգեր։
Կանոնադրությամբ իրավական հենք է ապահովվում գիտական գիտատեխնոլոգիական և նորարարական գործունեություն, ինչպես նաև ստացված արդյունքների առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ, կլինիկական փորձարկումների, կենսաբժշկական հետազոտությունների , դեղերի արտադրության, ոչ ֆորմալ կրթության ձևերի կազմակերպում իրականացնելու համար։ Սահմանվել է, որ համալսարանն ունի 1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական ու գիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու և կառավարելու իրավասություն.
2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը,կառուցվածքային միավորներն ինքնուրույն սահմանելու, օրենքով սահմանված կարգով կառավարման և այլ մարմինները ձևավորելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաև ներքին կանոնակարգերը և ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն.
3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր վարչական, կազմակերպական, հայեցողական, ակադեմիական, գիտական և ճարտարագիտատեխնիկական, ինչպես նաև օժանդակ և այլ կազմի աշխատողների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու և կառավարելու իրավասություն.
4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձևավորելու, ֆինանսական և այլ միջոցներ կառավարելու, եկամուտները ձևավորելու և ծախսեր կատարելու իրավասություն։
Միաժամանակ համալսարանի՝ նոր շարադրվող կանոնադրությամբ փոփոխություններ են կատարվում կառուցվածքի ձևավորման մեջ։ Ամրագրվել է, որ Համալսարանի մարմիններն են՝
1) կառավարման մարմինները՝
ա.հոգաբարձուների խորհուրդը.
բ. ակադեմիական խորհուրդը.
գ. Համալսարանի գործադիր մարմինը՝ ռեկտորը (այսուհետ՝ ռեկտոր):
2) այլ մարմիններ՝
ա. ուսումնամեթոդական խորհուրդը․
բ.ընտրական անկախ մարմինը.
գ.ուսանողական ներկայացուցչական մարմինը․
դ․ ֆակուլտետային (դպրոցի, քոլեջի) խորհուրդները.
ե. էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակը.
զ. ռեկտորատը:
Օրենքին համահունչ ընդլայնվել են հոգաբարձուների խորհրդի իրավասությունները, հստակ սահմանվել են ակադեմիական խորհրդի, որպես բուհի ուսումնամեթոդական գործունեույան պատասխանատու մարմնի գործառույթները, ձևավորման ներկայացուցչական կազմը ևհամամասնույթունը,ինչպես նաև դրույթներ են լրացվել ընտրական անկախ մարմնի ու էթիկայի և իրավունքի պաշտպանության բուհական գրասենյակի կազմավորման և գործունեության վերաբերյալ։ Փոփոխություններ են կրել համալսարանի ռեկտորին ներկայացվող պահանջները, ընտրվելու ընթացակարգը, ամրագրվել է տարիքային և այլ սահմանափակումներ (65-ը լրանալիս դադարեցվում են նրա լիազորությունները, արգելվում է քաղաքական կուսակցության անդամ լինելը և այլն)։ Սահմանվել են նաև պրոռեկտորների իրավասություններն ու պարտականությունները, որոնք ռեկտորի հանձնարարությամբ համակարգելու են բուհի գործունեության տարբեր ոլորտներ։
Ըստ նոր կանոնադրության համալսարանում գործելու է ընտրական անկախ մարմին, որը պատասխանատու է համալսարանի ընտրական գործընթացների կազմակերպման և դրանց ժողովրդավարական ու մասնակցային պատշաճ մակարդակով իրականացման համար:
Հստակեցվել են նաև ֆակուլտետների և ամբիոնների, դրանց ղեկավարների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սահմանվել է երկու անգամ անընդմեջ ընտրվելու արգելք ու տարիքային սահմանափակում։
Ուսանողների, ուսանողական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ լրացվել են ուսանողակենտրոն կրթական միջավայր ունենալուն միտված դրույթներ , որոնք հնարավորություն են ընձեռելու նրանց որակյալ կրթություն ստանալուն զուգընթաց զբաղվել հետազոտությամբ, ձևավորել իրենց կրթական ուղին, գնահատել համալսարանի ակադեմիական կազմի աշխատանքի և առաջարկվող դասընթացների որակը, մասնակցել գործող մարզական ակումբների գործունեությանը և Համալսարանի կանոնադրության և օրենսդրության համաձայն կուտակելու կրեդիտներ ուսանողական մարզական գործունեությունից։ Միաժամանակ նոր օրենքի պահանջներին համապատասխան ուսանողները կարող են նախաձեռնել և ստեղծել ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու նախաձեռնություններով, ծրագրերով, մասնակցելու կամավորական աշխատանքների։
Ուսանողներն ունենալու են իրենց անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով հետևելու են իրենց առաջընթացին, տեսնելու են կուտակած կրեղիտները, ինչպես նաև հասանելիություն իրենց առնչվող փաստաթղթերին: Սահմանվել են կարգավորումներ Ուսանողական ներկայացուցչական մարմնի գործունեության շրջանակի և ձևավորման վերաբերյալ՝ այն է․ ընտրական անկախ մարմնի կողմից կազմակերպված ընտրությունների միջոցով, հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան։
3. Ակնկալվող արդյունքը.
«Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատված նոր կանոնադրությամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գործունեության համար իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, կարգավորումների առկայություն՝ նպաստելով համալսարանում կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը, ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորմանը, նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորմանը։
4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
««Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախներին հասնելուն 82-րդ կետի 3-րդ ենթակետի «ա», «դ» պարբերություններից (3) կառավարման և որոշումների կայացման ներառական, մասնակցային, ինքնավար, թափանցիկ և հաշվետու համակարգի ներդրում, մասնավորապես ա. ուսումնական հաստատությունների ինքնավարության և հաշվետվողականության հավասարակշռված համակարգի ներդրում, բարեվարքության սկզբունքների և վարքականոնների որդեգրում, դ. բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմների և պահանջների սահմանում՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև.), 86-րդ կետի 13-ից 17-րդ կետերից (13) մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում ձեռք բերելու արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական բիզնեսը.
14) բոլոր նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր.
16) առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Թայմսի բարձրագույն կրթության՝ աշխարհի համալսարանների վարկանիշ – Times Higher Education World University Rankings, Աշխարհի համալսարանների քյուէս վարկանիշ - QS World University Rankings կամ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշ - ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ.
17) աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստում։ Ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո ըստ մասնագիտության կաշխատի շրջանավարտների 90%-ը.):
-
Продолжительность
09.03.2026 24.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 96
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .