ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ¬ԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու¬թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի 5-րդ հոդվածով կատարված լրացումով։
Մասնավորապես, Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշմամբ հաստատված է Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը, խորհրդանիշի նկարագրությունը և կանոնադրությունը։ Մինչդեռ, գործող օրենսդրությամբ Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը, խորհրդանիշի նկարագրությունը և կանոնադրությունը հաստատելու համար բացակայում էր լիազորող նորմը։
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքով (ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 1-ից) «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը լրացվել է 8.1-ին հոդվածով, որով կանոնակարգվել են Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշների հետ կապված հարաբերությունները։ Նշված կարգավորումների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշներն են հանդիսանում դրոշը և զինանշանը։ Դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Այս համատեքստում, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշումը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 177-Ն որոշումը՝ հաշվի առնելով, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումը չի գտնվում Կառավարության իրավասության տիրույթում: Միաժամանակ, նախագծի ընդունմանը զուգահեռ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի N 103-Ա որոշման հավելվածի 1-ին կետի համաձայն՝ կընդունվի նաև «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատելու մասին» ԱԱԾ տնօրենի հրամանը, որով կկանոնակարգվեն վերոնշյալ հարաբերությունները։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-490-Ն օրենքի կիրարկումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։
-
Продолжительность
09.03.2026 24.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 65
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .