Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) մշակման, ներդրման և կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային մակարդակում աղետների ռիսկի կառավարմանը նպատակաուղղված գործընթացներ իրականացնելու, պետությանը սպառնացող ռիսկերի բացահայտման, գնահատման և ինդեքսավորման, երկրի զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների (նվազեցում, արձագանքում, վերականգնում) ներառումն ապահովելու, աղետներին պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող երկրի կառուցման և կայուն զարգացման անհրաժեշտությամբ:

Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման  նպատակն է՝ Հայաստանին սպառնացող աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության ձևավորումը, կայացումն ու հետագա զարգացումը:

Ուղեցույցը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարութան իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» թիվ 1.1.2. միջոցառումը:

Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատումն աղետների ռիսկի կառավարման անբաժանելի բաղկացուցիչ մասն է, որի հիմնական խնդիրն է՝ պետության, համայնքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների, տնտեսության, բնակչության անվտանգության և պաշտպանության ապահովումը։

Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում դեռևս իրականացված չեն դրանց սպառնացող աղետների վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման, ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները, ինչը թույլ չի տալիս ազգային մակարդակում մշակել ռիսկերի նվազեցման, կանխարգելման, արձագանքման և հետաղետային  վերականգնման հստակ գործողություններ, դրանք ներառել բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և հետագա զարգացման ծրագրերում, հետևաբար՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Ուղեցույցը, ռիսկերի գնահատման և ինդեքսավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, վերլուծության և կիրառման իր ողջ գործիքակազմով, անդրադառնում է վերոնշյալ խնդիրներին՝ հնարավորինս հաշվի առնելով նաև բնակչության հատկապես սոցիալապես խոցելի խմբերի կարիքները, աղետների ռիսկի կառավարման գործընթացներում նրանց ներգրավվածության դերը և պատասխանատվության աստիճանը։

Ուղեցույցն իրենից ներկայացնում է ազգային մակարդակում աղետների ու կլիմայական ռիսկերի գնահատման, ինդեքսավորման գործիքների և գործառույթների ամբողջական փաստաթուղթ, որի կիրառումն ուղղված է վերհանված խնդիրների լուծմանը։ Ռիսկերի, վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման, գնահատման և ինդեքսավորման գործընթացը բաղկացած է մի շարք բաղադրիչներից, որոնց հաջորդական կիրառումը հնարավորություն է տալիս նպաստել ազգային մակարդակում աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման, ինդեքսավորման, ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Դրանք են.

ա) ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման քաղաքականության առկայություն,

բ) ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման գործընթացներում պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունների և պատասխանատվությունների հստակեցում,

գ) բնածին, տեխնածին, մարդածին վտանգների, խոցելիության, կարողությունների գնահատման և ինդեքսավորման գործընթացների իրականացում,

դ) աղետներին դիմակայելու ուղղությամբ ռազմավարական նշանակության պետական ծրագրերի մշակում և իրականացում,

ե) ազգային մակարդակում աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման ծրագրերի մշակում և ներառում տնտեսության բոլոր ճյուղերում,

զ) ազգային մակարդակում ռիսկերի գնահատման և ինդեքսավորման արդյունքների հիման վրա աղետների ռիսկի ընկալմամբ պայմանավորված որոշումների կայացում,

է) պետության զարգացման բոլոր ծրագրերում աղետների ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներառում, դրանց մոնիթորինգ և գնահատում,

ը) ազգային մակարդակում պետական կառավարիչների մոտ անվտանգային մշակույթի ներդրման ուղղությամբ վերապատրաստումների իրականացում։

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման առարկան աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցն է, որը, ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2030 թվականների գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» 112 միջոցառման, առաջարկվում է հաստատել Կառավարության որոշմամբ։

Ուեցույցը պատասխանատու բոլոր դերակատարներին տրամադրում է ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ընդհանուր հենք, միասնական մոտեցում, գործընթացները համակարգելու և իրականացնելու համար անհրաժեշտ գործելակերպի ու գործիքների ամբողջություն։

 

  3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1 Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան» Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»։

2 Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլուխ 1-ի «Աղետներին դիմակայունության բարձրացում» բաժին՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից»:

3 «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման Հավելված 2-ի «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» 1.1.2. միջոցառում։

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծը ընդունումը թույլ կտա՝ 

ա) ազգային մակարդակում ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման նպատակով,

բ) ապահովել  պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը բնակչությանը և տնտեսությանը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողությունների մշակմանը և իրականացմանը, 

գ) ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման, նվազեցման, աղետներին արձագանքման ու հետաղետային վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ` օգտագործելով դրանք որպես պետության զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք,

դ) հատկացնել և կատարել ֆինանսական ներդրումներ, ապահովելով ռիսկերի նվազեցման տեսանկյունից կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների անխափան շահագործումը, այդ թվում` նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, 

ե) գնահատել կրթական, ուսումնական, առողջապահական, էներգետիկ, մշակութային, տրանսպորտային և այլ համակարգերի խոցելիությունը և բարձրացնել դրանց դիմակայունության մակարդակը,

զ) հետևողականորեն կիրառել առկա ռիսկերին համապատասխան շինարարական նորմերն ու հողօգտագործման պլանավորման սկզբունքները,

է) պաշտպանել էկոհամակարգերն ու շրջակա միջավայրը, մեղմել կամ նվազեցնել բնակչությանն ու բնակավայրերին սպառնացող ջրհեղեղների, փոթորիկների, կարկտահարության, հիվանդությունների և այլ վտանգավոր երևույթների ազդեցությունը,

ը) հիմնել աղետների վաղ ազդարարման համակարգեր և ստեղծել ճգնաժամային կառավարման համապատասխան կարողություններ,

թ) երաշխավորել աղետներին արձագանքման և հետաղետային վերականգնման փուլերում տուժած բնակչության առաջնահերթ կարիքների ապահովումը։

ժ) ձևավորել պետության համար առաջնային, կենսական նշանակության միջոցառումների պլանավորման, իրականացման սկզբունքներն ու մեխանիզմները՝ ուղղված ազգային մակարդակում աղետների ռիսկի կառավարմանը։

 

   7. Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության և դրան համապատասխանեցման վերաբերյալ

Իրավական ակտի վերնագիրը

«COMMUNICATION FROM THE COMMISSION TO THE EUROPEAN PARLIAMENT, THE COUNCIL, THE EUROPEAN ECONOMIC AND SOCIAL COMMITTEE AND THE COMMITTEE OF THE REGIONS»

European Union Disaster Resilience Goals:

Acting together to deal with future emergencies

 

(«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ»

Եվրոպական միության աղետներին դիմակայելու նպատակներ

Գործել միասին ապագայի արտակարգ իրավիճակներին առերեսվելուց)

Համարը COM(2023) 61

Ընդունման տարին, ամիսը ամսաթիվը 2023 թվական, փետրվարի 8։

Ներկայացված նախագիծը համապատասխանում է վերը նշված իրավական ակտի հիմնական դրույթներին՝ ռիսկերի գնահատում, ինդեքսավորում, կանխատեսում և աղետների ռիսկի կառավարման պլանավորման բարելավում, բնակչության ռիսկերի իրազեկման և պատրաստվածության մակարդակի բարձրացում, վաղ նախազգուշացման և արձագանքման կարողությունների հզորացում, բնակչության պաշտպանության կայուն համակարգի ապահովում, քանի որ ազգային մակարդակում ռիսկի գնահատումը հանդիսանում է պետության կողմից աղետների ռիսկի կառավարման գործընթացի հիմքը և անբաժանելի մասը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    03.03.2026 18.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Безопасность

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 306

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: