ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | project.email.general_text 05.03.2026 10:16:25 | Ի՞նչ է հնարավոր անել, եթե հայտը ժամանակին տեղադրվել է գիտկոմի կայքում, սակայն չի հանձնվել բուհին ու հետևաբար չի ներկայացվել բուհի կողմից։ |
Հարցն անմիջականորեն կապված չէ առաջարկվող նախագծի բովանդակությանը։ Հարցի առնչությամբ հայտնում ենք, որ բուհին հայտը չներկայացնելու դեպքում հնարավոր չի եղել ապահովել վերջինիս հետագա քննարկումը և հաստատումը։ Հաշվի առնելով, որ հայտերի ներկայացման ժամկետն այս տարի արդեն սպառվել է, հայտը կարող է ներկայացվել հաջորդ տարի՝ գործընթացի բոլոր փուլերի պահպանմամբ։ |
|||
| 2 | Քաջիկ Հարությունյան 12.03.2026 14:19:21 | 1․ Ըստ ISCED-ի Աշխարհագրությունը բաժանված է երկու մեծ հատվածների՝ ֆիզիկական և հասարակական աշխարհագրությունների, որոնցից ֆիզիկական աշխարհագրությունը ներառված է 0532 Գիտությունների Երկրի մասին բլոկի մեջ, իսկ Հասարակական աշխարհագրությունը ներառված է 0314 Սոցիալական կամ Հասարակական և մշակութային գիտությունների բլոկի մեջ։ Ուստի առաջարկում եմ Նախագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որի միջոցով որոշումը ամբողջապես կհամապատասխանի ISCED-ին։ 2․ 1013-ը առաջարկում եմ ձևակերպել հետևյալ կերպ․ Հյուրանոցային, ռեստորանային և սննդի մատակարարման ծառայությունների կազմակերպում։ 3․ 1015-ը ձևակերպել հետևյալ կերպ Զբոսաշրջություն, ռեկրեացիայի և հանգստի կազմակերպում։ Այս կերպ ավելի կոնկրետ կսահմանվեն մասնագիտությունների հայերեն անվանումները՝ ընդծելով համապատասխան առաջնահերթությունները։ |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 3 | Արթուր իկիլիկյան 17.03.2026 14:38:27 | Էրեբունի բժշկական Ակադեմիա հիմնադրամի անունից ներկայացնում ենք դիտողություններ և առաջարկություններ նախագծի վերաբերյալ, որը նաև ուղարկել ենք ԲԿԳ կոմիտե: |
Դիտել կցված փաստաթուղթը |
Ընդունվել է ի գիտություն: |
||
| 4 | Գայանե Շամիրյան 17.03.2026 16:32:41 | Բարձրագույն կրթությամբ բուժքույրը միջազգային պրակտիկայում սահմանում է ոլորտային առաջնահերթություններ և կարևոր դեր ունի մասնագիտական գործունեության կազմակերպման գործում։ Ըստ այս նախագծի բուժքույրը 4 տարի սովորելով չի կարող իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն և պետք է սովորի ևս մոտ 2 տարի։ Փաստորեն, միասնական քննությունների արդյունքներով ընդունվելով, մոտ 6 տարվա կրթությունից հետո կարող է որակավորվել որպես քույրական գործի մագիստրոս՝ ստանալով մասնագիտական աշխատանքի իրավունք, ինչ իրատեսական չէ։ Առաջարկում եմ, մինչ կատավարության որոշում ընդունելը, կազմակերպել հանրային լսումներ՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու նպատակով։ |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 5 | Կաքավ Գալստյան 17.03.2026 17:01:26 | Ես բուժքույր եմ, ներկայումս շարունակում եմ կրթությունս Էրեբունի բժշկական ակադեմիայի Քույրական գործի բակալավր մասնագիտությոմբ՝ որպես բարձրագույն կրթություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշման դրույթների։ Այս նախագծի համաձայն՝ ավարտելուց հետո ինքնուրույն չեմ կարող աշխատել և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով ստիպված կլինեմ ևս երկու տարի սովորել, այնինչ կրթական ծրագրին դիմելուց օրենսդրական նման կարգավորում չկար։ Նման անհեռանկար, ոչ հստակ կարգավորումներով նախագծին դեմ եմ։ |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 6 | Մարինե Ալեքսանյան 17.03.2026 17:17:01 | Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, համարում եմ որ տվյալ որոշման նախագիծը չի արտացոլում որակավորումների ազգային շրջանակը, նախագծում առկա չեն կրթական ծրագրերի անվանումները, չեն արտացոլվում զբաղվածության շրջանակները։ ՀՀ -ում Քույրական գործի բակալավրը քիչ հավանական է որ կշարունակի կրթությունը մագիստրոսական մակարդակում։ Առաջարկում եմ կազմակերպել քննարկումներ մասնագիտական հանրության շրջանում; |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 7 | Արմիդա Բադալյան 17.03.2026 17:26:29 | Այս նախագծում խիստ անընդունելի է քույրական գործ և մանկաբարձություն մասնագիտությունների միավորումը, քանի որ մանկաբարձությունը առանձին կարևորագույն մասնագիտություն է՝ առանձնահատուկ մասնագիտական տրամաբանությամբ։ Առաջարկում եմ վերանայել և խմբագրել նախագիծը։ |
Ընդունվել է ի գիտություն: |