ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1047-Ա որոշումից։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547-Ն որոշման համաձայն՝ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը։ Նույն որոշմամբ սահմանված ձևաչափերով եռամսյակային կտրվածքով հարկային մարմնին է տրամադրվում ընդհանրական (վիճակագրական) բնույթի տեղեկատվություն՝ պետական տուրքի գանձման նպատակով լիազոր մարմինների կողմից կատարված գործողությունների և մատուցված ծառայությունների անվանման և գանձված պետական տուրքի գումարների վերաբերյալ։ Ընդ որում, սահմանված է տեղեկությունների ներկայացման երկու ձևաչափեր՝ հաշվարկված ու գանձված և հաշվարկված ու կանխիկ գանձված պետական տուրքի գումարների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1272-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Оրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշումներով՝ պետական տուրքի հաշվառման նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրվում է ընթացակարգերի մի քանի ձևաչափերով (լիազոր մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների (ներդիրների), թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության իրավունքի հաշվառման, գործողության կամ գործունեության ժամկետի փոփոխության, վերաձևակերպման, կասեցման, դադարեցման)` էլեկտրոնային եղանակով, այդ թվում` փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով): Այն հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով ներմուծվում է հարկային մարմնի տեղեկատվական բազա, որի արդյունքում համապատասխան աշխատակցի կողմից ԱՀՔ-ում կատարվում է պետական տուրքի հաշվարկ։
Վերոնշյալ որոշումներով տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են թվով 10 ձևաչափերով։
Ներկայիս գործող ընթացակարգերով՝ լիազոր մարմինների կողմից լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցումների և այլ տեղեկությունների վերաբերյալ տվյալների փոփոխությունը հարկային մարմնին հասանելի է լինում եռամսյակային պարբերականությամբ, ինչը խնդիր է առաջացնում հարկային հսկողության իրականացման, ինչպես նաև պետական տուրքի հաշվառման առումով, օրինակ՝ լիցենզիայի դադարեցման մասին ուշ ստացված տեղեկատվության արդյունքում կարող է կատարվել պետական տուրքի վերահաշվարկ՝ արդեն իսկ վարչական վարույթ հարուցված պետական տուրքի պարտավորության նկատմամբ։
Ընթացիկ նորմատիվ ակտերով առկա չէ ընթացակարգ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության, զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար տարեկան պետական տուրքի հաշվառման նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրող լիազոր մարմինների մասով։
Հարկ է նշել, որ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի, տարեկան գանձման ենթակա պետական տուրքի գումարների, դրանց փոփոխությունների, փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվություն լիազոր մարմինների կողմից չի տրամադրվում, ինչն էլ հետագայում բազմակի խնդիրներ է առաջացնում տարեկան պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառման առումով։
Ներկայումս խնդիր է նաև լիցենզիա, թուլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող լիազոր մարմինների փոփոխության դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառման առումով։
3. Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծի նպատակն է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրման արդյունքում գործարկվող էլեկտրոնային գրանցամատյանի միջոցով կարգավորել տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտների գծով լիազոր մարմիններից ստացվող տեղեկատվության գործընթացը։
Լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա պետական տուրքի հաշվառումը ինքնաշխատ, և լիազոր մարմիններին, ինչպես նաև հարկ վճարողին հասանելի կլինի տարեկան պետական տուրքի պարտավորությունների գծով առավել ճշգրիտ տեղեկատվություն։
Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում են լիցենզիա, թուլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունքի ուժի մեջ մտնելու ամսաթվերի, դրույքաչափերի, դրանց փոփոխությունների, փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հստակ ժամկետները, որի արդյունքում էլ պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի միջոցով իրականացվելու է տարեկան պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում։
Նախագծի ընդունման դեպքում հստակեցվում է նաև «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության, զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար լիազոր մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը։
Նախագծով ներկայացվող Հավելված 1-ով մշակվել է լիազոր մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման 1 միասնական ձևաչափ՝ նախկին 8 ձևաչափերի փոխարեն։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և ՄԹ կառավարության Լավ Կառավարման Հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից տարեկան պետական տուրքի հաշվառման նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնին կփոխանցվի համապատասխան գրանցումները կատարվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման N 1 հավելվածի «ԶՌՆ 1. Կառավարման համակարգերի կատարելագործում, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցում» զարգացման ռազմավարական նպատակի «1.1. Էլեկտրոնային և թվային գործիքակազմի ներդրում և զարգացում» ենթանպատակի «1.1.11. Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրում» միջոցառման հետ։
-
Продолжительность
02.03.2026 17.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 71
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .