«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ․․․ի ․․․-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1-ին գլխով․
«ԳԼՈՒԽ 9․1
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ
Հոդված 53․1. Ծառայողական անձնագիրը և այն կրելու իրավունք ունեցող անձինք
1. Ծառայողական անձնագիրը հանրային ծառայողին միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրվող անձը հաստատող փաստաթուղթ է։ Ծառայողական անձնագիր չի տրվում օրենքով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձանց։ Ծառայողական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։
2. Ծառայողական անձնագրի օգտագործման նպատակը, ծառայողական անձնագիրը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։
2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2026 թ. ․․․ի ․․․
Երևան
ՀՕ-․․․-Ն
-
Продолжительность
27.02.2026 14.03.2026 -
Тип
Закон
-
Область
Миграция и гражданство
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 324
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .