Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ 

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական որոշակի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Օրենքով և Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն  որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և N 1 հավելվածով սահմանված պետական պաշտոնները զբաղեցնելու և սահմանված պայմաններին բավարարելու դեպքում անձը կարող է հավակնել Օրենքով կենսաթոշակի նշանակման։ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի չափը հաշվարկելու կանոնները (բանաձևերը)՝ փոխկապակցված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված գործակիցներին, պաշտոնային դրույքաչափին, հավելավճարին։

Որոշման N 7 հավելվածով սահմանված են Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում, մասնագիտական ստաժում հաշվառվող՝ որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները (1-ին սյունակ), պետական պաշտոններն ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի  (2-րդ սյունակ) և պետական պաշտոններն ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի  (3-րդ սյունակ)։

Այս հավելվածով կարգավորվում են այն անձանց կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող հարաբերությունները, ովքեր հավակնում են Օրենքով կենսաթոշակի, սակայն պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքում զբաղեցրած պաշտոնների անվանումների փոփոխությունների (վերանվանումների) արդյունքում իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումն ընդգրկված չէ Օրենքի N 1 հավելվածում կամ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի գործող խմբագրությունը ձևավորվել է Սահմանադրության (2015 թվականի խմբագրությամբ) և օրենսդրության ներդաշնակեցման՝ 2018 օրենսդրական փոփոխությունների ենթատեքստում։

Մասնավորապես, մինչև այդ փոփոխությունները Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք կարող էին ձեռք բերել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձինք։

2018 օրենսդրական փոփոխությունների շրջանակներում վերանայվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածը և այդ հավելվածում մինչև օրենսդրական փոփոխությունները նշված պաշտոնները, որոնք նախատեսված էին նաև 2018 թվականի ապրիլի 9-ից հետո օրենսդրությամբ գործնականում սահմանվեցին Օրենքի N 1 հավելվածով։

Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ նախատեսված են եղել ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի, տեղակալի, անդամի (այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի, անդամի), ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, (առաջին) տեղակալի պաշտոնները, որոնք նախատեսված չեն Օրենքի N 1 հավելվածով, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածի գործող խմբագրությամբ։

Սա նշանակում է, որ ներկայում առկախված է մնացել այն մարմիններում պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացումը, որոնք 2018 թվականի ապրիլի 9‑ից հետո նախատեսված չեն օրենսդրությամբ։ 

Մասնավորապես, 01.07.2014-ից հետո, բայց մինչև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը պաշտոնից (որը նախատեսված չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքով) ազատված անձանց դեպքում առկախված մնաց նրանց զբաղեցրած պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հավելված N 1-ով սահմանված գործակիցը որոշելու հարցը (կարգավորվում է Որոշման N 7 հավելվածի 3-րդ սյունակով

Անձի՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնում (հանձնաժողովում, ծառայությունում, խորհրդումը, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում) կամ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնում զբաղեցրած պաշտոնից մինչև 01.07.2014-ը ազատվելու դեպքում առկախված մնաց ինչպես  նրա զբաղեցրած պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հավելված N 1-ով սահմանված գործակիցը որոշելու (կարգավորվում է Որոշման N 7 հավելվածի 3-րդ սյունակով), այնպես էլ այդ պաշտոնը Օրենքի N 1 հավելվածով նախատեսված լինելու (կարգավորվում է Որոշման N 7 հավելվածի 2-րդ սյունակով) հարցերը։

 

 

Օրենքով կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն դիմել են Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ Ներկայումս նրանց կենսաթոշակի իրավունքը Օրենքով իրացվել չի կարող (Օրենքով նրանց կենսաթոշակ նշանակվել չի կարող)՝ Օրենքի N 1 հավելվածով նման պաշտոններ, իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով վարձատրությանն առնչվող դրույթներ նախատեսված չլինելու հիմքով։

Վերը նշվածից ելնելով՝ անհրաժեշտ է այդ պաշտոններին անդրադառնալ Որոշման N 7 հավելվածում։ 

Հարկ է արձանագրել, որ Որոշման N 7 հավելվածի աղյուսակում համապատասխան փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ)՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործած, սակայն 2018 թվականի ապրիլի 9-ից հետո չգործած (կամ անվանափոխված) ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների անվանումների վերաբերյալ։ Գրասենյակից ստացված տեղեկատվությունը (փաստաթղթերը կցվում են) ուսումնասիրելով, ամփոփելով՝ Որոշման N 7 հավելվածում կատարվել են համապատասխան լրացումներ և փոփոխություններ։

Որոշման N 7 հավելվածում կատարված փոփոխությանը զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել նաև լրացումներ և փոփոխություններ կատարել Որոշման N 3 հավելվածում։

Որոշման N 3 հավելվածով կարգավորվում են նաև Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ։   

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

 

 2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել  Որոշման NN 3 և 7 հավելվածներում։

 Նախագծով առաջարկվող փոփոխությունները մշակվել են՝ պահպանելով Որոշման N 7 հավելվածի ձևավորման հիմքում դրված սկզբունքը, այն է եթե անձը պաշտոնից ազատվել է 01.07.2014-ից հետո, բայց մինչև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը, ապա՝

- ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինը (հանձնաժողովները, ծառայությունները, խորհուրդները, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը) փոխկապակցվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածներում նշված՝ տվյալ մարմնի իրավահաջորդ մարմնին (օրինակ՝ ՀՀ վերահսկիչ պալատի դեպքում դիտարկվել է Հաշվեքննիչ պալատը) կամ մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնին (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն), իսկ 09.04.2018 հետո՝ ինքնավար և անկախ պետական մարմնին,

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինը  փոխկապակցվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի N 1 հավելվածներում նշված՝ տվյալ մարմնի իրավահաջորդ մարմնին (օրինակ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դեպքում դիտարկվել է Պետական եկամուտների կոմիտեն) կամ մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնին, իսկ 09.04.2018 հետո՝ Կառավարությանը կամ վարչապետին կամ նախարարությանը ենթակա մարմնին (տարանջատումը կատարվել է ըստ գործառույթների)։

Այն դեպքում, երբ անձը ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնում (հանձնաժողովում, ծառայությունում, խորհրդում, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում) կամ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնում զբաղեցրած պաշտոնից ազատվել է մինչև 2014 թվականի հուլիսի 1‑ը, նրա համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, համապատասխանաբար,  ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնում (հանձնաժողովում, ծառայությունում, խորհրդում, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում) կամ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված գործակիցը։

Միաժամանակ, հաշվի առնելով խնդրո առարկա հարցի շրջանակներում արդեն իսկ ներկայացված դիմումների առկայության փաստը, որոնց ընթացք չի տրվել օրենսդրական կարգավորումների ոչ ամբողջական լինելու հիմքով, նախագծով առաջարկվում է այդ դեպքերում կենսաթոշակը նշանակել ներկայացված դիմումների հիմքով՝ հաշվի առնելով Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետները։ Օրինակ, եթե դիմումը ներկայացվել է անձի 65 տարին լրանալու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, ապա որոշումն ընդունվելու դեպքում կենսաթոշակը կնշանակվի  անձի 65 տարին լրանալու օրվանից։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագիծն ընդունվելու դեպքում կլուծվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով  կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները՝ կհստակեցվեն ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնում (հանձնաժողովում, ծառայությունում, խորհրդումը, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում) կամ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնում զբաղեցրած պաշտոնից ազատված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացը։

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։ 

5. Տեղեկանք

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն փոխվի, քանի որ հետադարձով կենսաթոշակ նշանակելը նախատեսված է Օրենքով, իսկ բյուջետային միջոցները նախատեսված են օրենքի համաձայն կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար։

 

  • Продолжительность

    26.02.2026 16.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 148

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: