«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:
Այս ծրագրային դրույթին համապատասխան, նվազագույն և միջին կենսաթոշակի չափի բարձրացումն ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:
ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, նվազագույն կենսաթոշակի չափը։ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմաբ սահմանաված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։
Հարկ է նշել, որ ընդհանուր կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների համակարգի առանձին ցուցանիշների միջև առկա է տրամաբանական փոխկապակցվածություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի տևողության՝ օրենքով սահմանված չափը չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերում սոցիալական նպաստի՝ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելիս նպատակահարմար է նույն չափ սահմանել նաև ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։
Ըստ այդմ, անհրաժեշտ համարժեք փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է 2026 թվականի ապրիլի 1-ից սահմանել՝
1) նվազագույն կենսաթոշակի չափը` 46000 դրամ (36000 դրամի փոխարեն),
2) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34000 դրամ (24000 դրամի փոխարեն),
3) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2000 դրամ (1750 դրամի փոխարեն),
4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 64600դրամ (50600 դրամի փոխարեն)
բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 54800 դրամ (41400 դրամի փոխարեն)
գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն)
5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 48000 դրամ (38000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 170000 դրամ (120000 դրամի փոխարեն)։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում պահապանելով նպաստի չափերի տարբերակումը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝
1) ծերության նպաստի չափը՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)
3) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 475000 դրամ (37500 դրամի փոխարեն)
4) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ (36000 դրամի փոխարեն)
5) «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 49000 դրամ (39000 դրամի փոխարեն)։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48993 դրամից կդառնա 59181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96321 դրամից կդառնա 104852 դրամ:
Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
Քանի որ կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնելու է նաև հետվճարի միջին ամսական չափի ավելացմանը, ինչը, ըստ կանխատեսումների կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում ևս 8692 դրամով՝ կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ 67,873 դրամ և զինվորական կենսաթոշակի դեպքում՝ 113,544 դրամ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ ենթաբաժնից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը)։
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ապրիլի 1-ից աշխատանքային կենսաթոշակները բարձրացնելու համար 2026 թվականի տարեկան ծախսը գնահատվում է 340.3 մլրդ դրամ, ինչը տարեկան ծրագիրը գերազանցում է 44.9 մլրդ դրամով: Զինվորական կենսաթոշակները բարձրացնելու դեպքում 2026 թվականի տարեկան ծախսը գնահատվում է 48.8 մլրդ դրամ, ինչը տարեկան ծրագիրը գերազանցում է 3.0 մլրդ դրամով: Այս դեպքում շարքային զինծառայողների (ԽՍՀՄ) զինվորական կենսաթոշակների տարեկան ծախսը կկազմի 0.9 մլրդ դրամ, ինչը տարեկան ծրագրից ավել է 0.2 մլրդ դրամով: Նպաստների չափերն ապրիլի 1-ից բարձրացնելու դեպքում տարեկան 59.3 մլրդ դրամի փոխարեն հարկ կլինի հատկացնել 66.1 մլրդ դրամ, ինչը տարեկան ծրագրից ավել է 6.8 մլրդ դրամով:
Կենսաթոշակների չափերի ավելացումն ուղղակիորեն կհանգեցնի նաև հետվճարի գծով ծախսերի ավելացմանը: Հետվճարը 20% դրույքաչափով վճարվել է միայն փետրվարին, երբ արդյունավետ դրույքաչափը կազմել է 14.7%, իսկ 1 շահառուի միջին հետվճարի չափը կազմել է 6966 դրամ: Աշխատանքային կենսաթոշակի չափի ավելացման և արդյունավետ դրույքաչափի պահպանմամբ հետվճարի 1 շահառուի միջին հետվճարի միջին ամսական չափը գնահատվել է 8692 դրամ, ինչի արդյունքում տարեկան ծախսը կկազմի 43.8 մլրդ դրամ, ինչը տարեկան 20 մլրդ դրամ ծրագիրը կգերազանցի 23.8 մլրդ դրամ: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակի չափերը չավելացնելու դեպքում նույնիսկ ընթացիկ տարում կառաջանա լրացուցիչ 18.1 մլրդ դրամի պահանջ: Սա նշանակում է, որ կենսաթոշակների ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ պահանջը 5.7 մլրդ դրամ է:
Այսպիսով, կենսաթոշակների, նպաստների չափերի ավելացումը կպահանջի հավելյալ 78.7 մլրդ դրամի չափով հատկացում, որից 18.1 մլրդ դրամը հարկ կլինի հատկացնել անկախ կենսաթոշակների չափերը բարձրացնելու հանգամանքից:
-
Продолжительность
26.02.2026 16.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 121
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .