Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Համաձայն Կոն­վեն­ցի­այի՝ այն վավերացրած պետությունները, ամեն տարի, ավտոմատ կեր­պով փոխանակում են Ստանդարտով սահմանված ֆինանսական հաշիվների վերաբերյալ տե­ղեկությունները։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մա­սին» ՀՕ-338-Ն օրենքով 2024 թվականին կատարված փոփոխություններով կարգավորվել են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման հա­մա­կարգի ներդրման համապատասխան մեխանիզմները, սակայն իրավակիրառ պրակ­տի­կա­յում ի հայտ են եկել էական խնդիրներ, որոնք պայմանավորված են գործող կար­գա­վո­րում­ների ոչ լիարժեք լինելով։ Գործող կարգավորումների մի շարք դրույթներ ամբողջությամբ հա­մահունչ չեն Ստանդարտի պահանջներին, ինչի հետևանքով դրանց գործնական կի­րա­ռութ­յունը բարդանում է և առաջանում են տարբեր մեկնաբանություններ ու տար­ըն­կա­լում­ներ, մաս­նավորապես՝

- Համաձայն գործող ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ գործող հա­շիվների համար սահմանված է 250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի շեմի գե­րազանցման դրույթ, համաձայն որի գործող հա­շիվը դառնում է հաշվետու, եթե տարվա ըն­թացքում մուտքերի և ելքերի հանրագմուրը կամ հար­կային տարվա վերջին օրվա դրությամբ հան­րագումարը կամ հարկային տարվա սկզբի կամ վերջի օրվա դրությամբ հաշվի մնա­ցորդների հանրագումարը գերազանցում է նշված գու­մարը։  Այս մոտեցումը չի բխում Ստանդարտի  կարգավորումներից և պետք է հա­մա­պա­տաս­խանեցվի մոդելային օրենսդ­րութ­յանը։

- Համաձայն գործող օրենքի՝ հաշվետու ֆինանսական հաստատությունները բոլոր հա­ճա­խորդներից, նախքան տեղեկատվության փոխանակումը, պետք է ստանան վեր­ջին­նե­րիս գրավոր համաձայնությունը։ Արդյունքում ֆինանսական հաշիվ բացող կամ ունե­ցող անձը հա­մաձայնություն տալուց հրաժարվելուց կամ 10-օրյա ժամկետում չտրա­մա­դրե­լու դեպքում՝ նոր հաշվի դեպքում ֆինանսական հաստատությունը մերժում է հաշ­վի բացումը, իսկ նախ­կի­նում բացված հաշվի դեպքում՝ հրաժարվում (դադարեցնում է) ֆի­նանսական հաշվով գոր­ծարքներ կատարելուց, բացառությամբ այլ հաստատությունում բացված հաշվին առկա դրա­մական միջոցները փոխանցելու գործարքի։ Գործնականում, նման դրույթը ֆինանսական հաս­տա­տությունների կողմից դժվար իրագործելի է, քանի որ ոչ ռե­զի­դենտ­նե­րի համա­ձայ­նությունը միշտ չէ որ հնարավոր է գրավոր եղանակով ստանալ, ինչի հետևանքով ֆի­նան­սական հաս­տա­տությունը հարկային մարմնին կներկայացնի թերի հաշ­վե­տվություն։

- Համաձայն գործող օրենքի՝ սահմանված խախտումների դեպքում տուգանքները կի­րա­ռում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ «Հայաստանի Հանրապետության Կենտ­րո­նա­կան բանկի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ գործընթացի վերահսկողությունն իրա­կանացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ հարկային մարմնի կողմից տրված մե­թո­դական ցուցումների կամ ազդակների հիման վրա։ Սակայն ՏՀԶԿ մոդելային օրենս­դրութ­յան համաձայն, ինչպես նաև Ստանդարտը ներդրած գրեթե բոլոր երկրներում, վերա­հսկո­ղության իրականացումը վերապահված է հարկային մարմիններին, քանի որ Ստան­դարտը նպատակաուղղված է բացառապես հարկային նպատակներով տեղե­կութ­յուն­ների փոխա­նակ­մանը և հարկային վարչարարության իրականացման միջոցով հարկային թա­փան­ցիկության ապահովմանը։

- Համաձայն գործող օրենքի՝ սահմանված չէ գործիքակազմ, որի կիրառմամբ կա­պա­հով­վի հաշվետիրոջ և վերահսկող անձանց նկատմամբ վարչարարության իրա­կա­նա­ցու­մը, այն դեպքում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատությանը տրա­մադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ։ Մինչդեռ, ՏՀԶԿ մոդելային օրենս­դրութ­յու­նը սահմանում է, որ հաշվետիրոջ կամ նրա վերահսկող անձինք ևս պետք է են­թարկվեն պատաս­խա­նատ­վության՝ Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման (ուսում­նասիրության) ընթացա­կարգերով նախատեսված համապատասխան տեղե­կութ­յուն­նե­րը չտրա­­մադրելու կամ ոչ ամ­բող­ջական տրամադրելու դեպքում։

Վերոնշյալ խնդիրները խոչընդոտում են Ստանդարտով նախատեսված մեխանիզմների լիար­ժեք և արդյունավետ կիրառմանը։

  • Продолжительность

    26.02.2026 13.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 250

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: