ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ______________-ի 2026 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
___________-ի N _____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ թույլատրվում է արտահանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203, 0303, 0304, 0305, 1604 ծածկագրերին դասվող ապրանքները։
3. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ արտահանումը հնարավոր է, եթե ձկնաբուծական տնտեսությունները և ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները (այսուհետ՝ տնտեսավարողներ) գրանցված են Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և մասնագիտական համակարգում (այսուհետ՝ համակարգ)։
4. Համակարգում գրանցումը իրականացվում է, եթե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին) սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգի համաձայն։
2. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ
ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ դիմումատու) լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին բացառությամբ համացանցի խափանման դեպքում՝ թղթային եղանակով ներկայացնում է դիմում՝ համաձայն N 1 ձևի, որին կցվում են սույն կարգի 6-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։
6. Սույն կարգով համակարգում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը,
2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները,
3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ,
4) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը,
5) ջրի որակի լաբորատոր փորձարկման արդյունքները,
6) արտադրության տեսակը՝ համառոտ նկարագիրը,
7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը՝ հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
8) արտադրության կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումներում իրականացվող գործունեության տեսակները,
9) տարածքների և ենթակառուցվածքների (արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ) վերաբերյալ տեղեկատվություն,
10) արտադրության տեսակը՝ ձկնաբուծական տնտեսություն կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություն կամ սառնարանային պահեստ,
11) բուծվող կամ վերամշակվող ձուկ և ձկնամթերքի տեսակները,
12) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
13) եթե տնտեսավարողը արտահանում է ձկնամթերք, որը ներառված է Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) «CITES» ցուցակներում նշել արտահանման թույլտվության (արտոնագրի) տվյալները,
14) տարեկան արտադրության ծավալ/ հզորություն (կգ/տոննա/հատ),
15) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի (բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ)
16) տեղեկատվություն գործառնական ռեժիմի և ռիսկերի գնահատման վերաբերյալ,
17) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ,
18) տեղեկատվություն օգտագործվող կերի վերաբերյալ,
19) տեղեկատվություն հիվանդությունների կանխարգելման և մշտադիտարկման վերաբերյալ,
20) տեղեկատվություն անասնաբուժական հսկողության վերաբերյալ,
21) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ,
22) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ։
3․ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
7. Լիազոր մարմինը դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով՝ դիմումատուին էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացնում է ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի ստանալու մասին։
8. Լիազոր մարմնի կողմից փաստաթղթերը ուսումնասիրվում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
9. Դիմումը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումում և կից փաստաթղթերում տեխնիկական բնույթի սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու կամ ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին դիմումատուին՝ հնարավորություն տալով եռօրյա ժամկետում շտկել թերությունները:
10. Դիմումը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, տեխնիկական բնույթի թերությունները շտկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև դիմումատուն:
11. Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը դիմումատուից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
12. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում՝ դիմումը մերժվում է և մերժելու վերաբերյալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին։
4. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ
ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Արտահանման թույլտվություն ստանալու և համակարգում գրանցվելու նպատակով լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով իրականացնում է ստուգում՝ արտահանման նպատակով դիմում ներկայացրած դիմումատուի մոտ։
14. Ստուգման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն կատարվում է նմուշառում մնացորդային նյութերի հսկողության նկատմամբ։
15. Ստուգումը իրականացվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (այսուհետ՝ տեսուչը) կողմից՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։
16. Ստուգման ընթացքում խախտումներ չհայտանբերելու դեպքում՝ տեսուչի կողմից կազմվում է համապատասխանության եզրակացություն, որի հիման վրա լիազոր մարմնի կողմից դիմումատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում է համակարգում և ներկայացվում է Եվրոպական Հանձնաժողովին՝ հաստատման։
17. Եվրոպական Հանձնաժողովի կողմից հասատատումը ստանալուց հետո՝ լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմումատուին, ինչպես նաև տրամադրում է գրանցման համարը։
18. Գրանցման համարը ստանալուց հետո՝ տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։
19. Ստուգման ընթացքում խախտումներ հայտանբերելու դեպքում՝ տեսուչը խախտումները վերացնելու վերաբերյալ տալիս է հանձնարարական` սահմանելով կատարման համար ժամկետ` համաձայնեցնելով դիմումատուի հետ:
20. Համաձայնեցված ժամկետում լիազոր մարմնի կողմից կրկին իրականացվում է ստուգում՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ։
21. Խախտումներ չհայտաբերելու դեպքում՝ գրանցումը իրականացվում է սույն կարգի 16-րդ կետի համաձայն։
22. Համաձայնեցված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում՝ տեսուչի եզրակացության հիման վրա դիմումը մերժվում է և մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է դիմումատուին։
23. Համակարգում գրանցվելուց և արտահանման թույտվությունը ստանալուց հետո՝ տնտեսավարողը ընդգրկվում է լիազոր մարմնի ամենամյա մոնիթորինգային ծրագրում՝ ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև լիազոր մարմնի տարեկան ստուգումների պլանում։
24. Ամենամյա ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի թույլտվությունը համակարգում կասեցվում է։
25. Խախտումները վերացնելու նպատակով՝ տեսուչի կողմից տրվում է հանձնարարական՝ ժամկետը համաձայնեցնելով տնտեսավարող սուբյեկտի հետ։
26. Համաձայնեցված ժամկետում խախտումները վերացնելուց հետո՝ տեսուչի եզրակացության հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում կասեցումը վերացվում է։
27. Համաձայենցված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում՝ տեսուչի եզրակացության հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի թույլտվությունը և համակարգից հանվում է անվանումը։
Ձև N 1
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
_____________________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)
ԴԻՄՈՒՄ
Դիմումատու` __________________________________________________________
|
|
(տնտեսավարող սուբյեկտի պաշտոնը, անունը, ազգանունը)իրավաբանական անձի լրիվ անվանումը) |
___________________________________________________________________
|
|
(հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն) |
_________________________________________________________________
|
|
(գործունեության ոլորտը/տեսակը) |
Գտնվելու վայրը` _______________________________________________________
|
|
(իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն) |
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, _____________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________
Խնդրում եմ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ Եվրոպական Միություն ձուկ/ձկնամթերք արտահանելու նպատակով՝ հաշվառել Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և մասնագիտական համակարգում։
_________________________________________________________________
Դիմումին կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը______________________________________________________________________։
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
|
Դիմումատու ______________________ |
_______________________________ |
|
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
-
Продолжительность
24.02.2026 17.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 138
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .