ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ, ԳԵՂԱՆԻՍՏ, ԳԵՏԱՓ, ՀԱՌԻՃ, ՄԵԾ ՄԱՆԹԱՇ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 53-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ նախագիծ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ հեռ՝ 374 244 52021, 374 244 52490 փոստային դասիչ՝ 3001, էլ. փոստ՝artikmun@mail.ru, ինտ, կայք՝ www. artik.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ի 2026 թվականի N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ, ԳԵՂԱՆԻՍՏ, ԳԵՏԱՓ, ՀԱՌԻՃ, ՄԵԾ ՄԱՆԹԱՇ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 53-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 2-2, թիվ 2-3 և թիվ 2-4 դրական եզրակացությունները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ N01//00652-2026 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագինին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Հառիճ, Մեծ Մանթաշ, Նահապետավան, Սարալանջ, Սպանդարյան, Փոքր Մանթաշ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը՝ համաձայն հավելվածի:
2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Հառիճ, Մեծ Մանթաշ, Նահապետավան, Սարալանջ, Սպանդարյան, Փոքր Մանթաշ բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» N53-Ա որոշումը:
-
Продолжительность
24.02.2026 17.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Ширакская область муниципалитет Артика
-
Test
Просмотры 79
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .