«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-Ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշումը ընդունվել է այնպիսի իրավական պայմաններում, որոնք ներկայումս փոփոխվել են։ Հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառութային, կառուցվածքային և իրավական զարգացումները՝ առաջացել է նախարարության խորհրդանիշի վերանայման և նոր խորհրդանիշի հաստատման անհրաժեշտություն։
2. Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի կիրառման կարգավորումը հիմնված է 2009 թվականին ընդունված իրավական ակտի վրա, որը չի համապատասխանում նախարարության ներկայիս գործառույթներին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը, մինչդեռ նշված որոշումն 2018 թվականի հունիսի 8-ից ճանաչվել է ուժը կորցրած։ Արդյունքում՝ վերոնշյալ որոշման ընդունման իրավական հիմքը ներկայումս բացակայում է։ Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ Կառավարությունը լիազորված չէ ընդունել նման բնույթի կարգավորող իրավական ակտեր, ինչն առաջացնում է իրավական անորոշություն։
Գործող կարգավորման պահպանումը կարող է առաջացնել խնդիրներ՝ կապված նախարարության պաշտոնական փաստաթղթերի, ներկայացուցչական նյութերի և հանրային հաղորդակցության միասնականության ապահովման հետ։
3. Կարգավորման բնույթը և նպատակը
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշումը։
Նախագծի նպատակը պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի համապատասխանեցումն է Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը կազմվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Ինստիտուտների և գործառույթների արդիկանացում» 6.1-րդ կետի դրույթներից,
Մասնավորապես՝
«Ապահովելու է պետական մարմինների միասնական և հստակ պաշտոնական ներկայացվածությունը:»
«Ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական և օպտիմալ կառուցակարգեր»։
-
Продолжительность
24.02.2026 12.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 382
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .