Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

                                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

                                                            ՈՐՈՇՈՒՄ

 

                                    2026 թվականի  ___ __________ N _____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածում՝

1) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-9-րդ ենթակետերով.

«7) բանկը, համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝

ա. 85 տարին լրացած կամ

բ. անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ

գ. 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ

դ. անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է

8) Սույն կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում, եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա փաստաթղթի առաքումը կարող է կազմակերպվել հետևյալ եղանակներով՝

ա առաքող կազմակերպության միջոցով՝ լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ,

բ բանկի ներկայացուցչի միջոցով՝ լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ,

գ  լիազոր մարմնի ներկայացուցչի միջոցով՝ բանկի հետ համաձայնեցված դեպքերում և ընթացակարգով։

Նշված դեպքերում, շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա լիազոր մարմնի ներկայացուցիչը կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որն ըստ առաքման եղանակի ստորագրում են՝ լիազոր մարմնի ներկայացուցիչը և առաքիչը՝ սույն ենթակետի «ա» պարբերության դեպքում, լիազոր մարմնի ներկայացուցիչը և բանկի ներկայացուցիչը՝ սույն ենթակետի «բ» և «գ» պարբերությունների դեպքում։ Սույն ենթակետում նշված կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից.

9) բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքել կամ շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն բանկին կարող է ներկայացնել նաև սույն պայմանագրի 6-րդ կետում նշված անձը։».

1)        3.1-ին կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 3.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով. 

«3) համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում՝ առաքող կազմակերպության միջոցով:»

2)       12-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով. 

«5) ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը բանկին տրամադրել սույն կարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված պայմաններին բավարարող շահառուների՝ սույն պայմանագրի N 9 ձևով սահմանված տվյալները:».

3)       13-րդ կետը «կետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3-րդ կետի 7-րդ ենթակետի,» բառերով.

4)       13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և 13.2-րդ կետերը.

«13.1. Սույն պայմանագրի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված սուրհանդակային ծառայության ձեռք բերման դիմաց առաքող կազմակերպություններին վճարած գումարը լիազոր մարմինն ամբողջությամբ փոխհատուցում է բանկին: Տվյալ ամսվա համար բանկի կատարած ծախսերը լիազոր մարմինը փոխհատուցում է սույն պայմանագրի N 10 ձևով սահմանված՝ բանկի ներկայացրած հայտի հիման վրա, հայտը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

13.2. Սույն պայմանագրի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված սուրհանդակային ծառայության ձեռք բերման սակագինը, որը կարող է տարբերակվել ըստ բնակավայրերի, նախապես համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:».

5)       N 2 Ձևի 5-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5. Պարբերական դրամական վճարների գործերի թիվը, որոնց բանկային հաշիվներից պարբերական դրամական վճարների գումարները հաշվետու ամսվա ընթացքում, լիազոր մարմնի համապատասխան կարգադրության հիման վրա, բանկը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ըստ գանձապետական հաշիվների).

6. Լիազոր մարմնի կարգադրության հիման վրա հաշվետու ամսվա ընթացքում բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված պարբերական դրամական վճարների գումարների հանրագումարը

7. Պարբերական դրամական վճարների գործերի թիվը (սույն ձևի 3-րդ և 5-րդ կետերի տվյալների տարբերությունը), որոնց բանկային հաշիվներին մուտքագրելու համար  հաշվետու ամսվա ընթացքում բանկին պետական բյուջեից փոխանցվել են պարբերական դրամական վճարների գումարներ, սակայն դրանք բանկը վերադարձրել է (ըստ գանձապետական հաշիվների)

8. Հաշվետու ամսվա ընթացքում բանկին փոխանցված պարբերական դրամական վճարների և պետական բյուջե (ըստ գանձապետական հաշիվների) վերադարձված  գումարների  տարբերությունը (սույն ձևի 4-րդ և 6-րդ կետերի տվյալների տարբերությունը).

9. Հաշվետու ամսվա համար բանկին փոխանցված՝ փոխհատուցված ընդհանուր գումարը»

6)       N 8 Ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N N 9-10-րդ Ձևերով համաձայն հավելվածի։

1. Սույն որոշումից բխող՝ լիազոր  մարմնի և բանկի միջև կնքված  պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան այդ պայմանագրի անբաժանելի մասը:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշման հավելվածի 3-րդ կետի 7‑րդ ենթակետի գործողությունը տարածվում է նաև դեպքերի վրա, երբ շահառուն բավարարում է այդ ենթակետում նշված պայմաններին, իսկ նրա տվյալները ներառված են բանկերին տրամադրված՝ 2026 թվականի փետրվար, մարտ ամիսների վճարման ցուցակներում։

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

--------------ի N ------Ն որոշման

 

 

Ձև N 9

պարբերական դրամական վճարների

մասին պայմանագրի

 

ՑԱՆԿ

ԿԱՐԳԻ 3-ՐԴ ԿԵՏԻ 7-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՀԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, այդ թվում՝ նաև անգլերեն, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Շահառուի ծննդյան օրը, ամիսը, տարին

5. Շահառուի սեռը

6. Շահառուի ծննդավայրը

7. Շահառուի գրանցման վայրի հասցեն

8. Շահառուի բնակության վայրի հասցեն

9. Շահառուի հեռախոսահամարը

10.  Շահառուի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

 

Ձև N 10

պարբերական դրամական վճարների

մասին պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԱՌԱՔՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1.      Բանկի անվանումը (ծածկագիրը).

2.     Առաքող կազմակերպությունների անվանումները.

3.     Հաշվետու ամսվա տարեթիվը և ամիսը, որին վերաբերում է հայտը.

4.     Հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարին

5.     Հաշվետու ամսվա ընթացքում սուրհանդակային ծառայությունից օգտված շահառուների ընդհանուր թիվը, այդ թվում՝ ըստ առաքող կազմակերպությունների.

6.     Հաշվետու ամսվա ընթացքում սուրհանդակային ծառայություն մատուցած  շահառուներին վճարված պարբերական դրամական վճարների ընդհանուր գումարն, այդ թվում՝ ըստ առաքող կազմակերպությունների.

7.     Հաշվետու ամսում սուրհանդակային ծառայությունների մատուցման սակագներն՝ ըստ բնակավայրերի և առաքող կազմակերպությունների.

8.     Հաշվետու ամսում սուրհանդակային ծառայության միջոցով կատարված առաքումների թիվը՝ ծառայության մատուցման սակագների և առաքող կազմակերպությունների.

9.     Հաշվետու ամսում առաքող կազմակերպություններին վճարած գումարն՝ ըստ առաքող կազմակերպությունների.

10.  Հաշվետու ամսվա համար փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը:»: 

 

 

  • Продолжительность

    23.02.2026 11.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 114

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: