Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Ν 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի որոշ կետերի բացատրական մասում 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվող քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և զինվորական ծառայության սահմանափակումները վերանայելու անհրաժեշտութ­յամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ի որոշ կետերի բացատրական մասում սահմանված են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքերում 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվող քաղաքացիները կամ զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն որոշ ախտաբանական վիճակների պարագայում  անհրաժեշտություն է առաջանում վերանայել տրվող փորձաքննական եզրակացությունները, ինչը հնարավորություն  կընձեռնի ականապայթունային և հրազենային վիրավորումներից հետո նշված ախտաբանական վիճակներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախկին զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայությանը ներգրավվելու համար՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո:

ՀՀ կառավարության 12.04.2018թ.-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15--րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումները հնարավորություն չեն տալիս 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով /հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով/ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը: Առաջարկվող փոփոխությունների արդյուքնում որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման Նախագծով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումներում ներառվում են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կարող է կայացվել սահմանափակումով  պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն,  ինչի արդյունքում վիրավորումներ և վնասվածքներ ստացած և ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ, 9-րդ ու 10-րդ կետերի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ ՀՀ զինված ուժերում բարեփոխումների, բարոյահոգեբանական պատշաճ վիճակի, զինծառայողների առողջության պահպանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման հետ:

  • Продолжительность

    20.02.2026 07.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 298

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: